Կորեացի երգիչ Քիմջայը մասնակցել է Ղուրանի թեմայով հեռուստածրագրին
Կորեացի հայտնի երգիչ Քիմջայը հրապարակել է Իրան կատարած այցից լուսանկար, որում նա մասնակցում է Ղուրանի թեմայով հեռուստածրագրին։
Քիմջայը մի քանի տարի առաջ իսլամ է ընդունել և փոխել անունը։ Հիմա նրա անունը Դավուդ Քիմ է։ Նա Թեհրանում մասնակցել է Ղուրանի թեմայով «Մոհֆել» հաղորդաշարի հերթական ծրագրի նկարահանմանը։
Լուսանկարին կից երգիչը գրել է․ «Ես նրա հետ (համեդ Շաքրանջադ, միջազգային հայտնի ասմունքող) կհայտնվեմ Ռամադանին նվիրված ծրագրում։ Չեմ համբերում։ Սպասեք զանգի»
Իրանում Քիմջայն այցելել է Թեհրանի Սաադաբադ պալատ, Թաջրիշ շուկայ և աշխարհի շիաների ութերորդ իմամ Ռեզայի եղբայր Իմամզադե Սալեհի սրբավայր:
Երգիչն իսլամ է ընդունել Հարավային Կորեայի մայրաքաղաքի իսլամական կենտրոնում և այդ մասին ապտմող տեսահոլովակն ունեցել է ավելի քան 2,5 միլիոն դիտում։