Ալի Լարիջանին հանդիպել է Պուտինի հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i234952
Ռուսաստանի նախագահ Կրեմլում Վլադիմիր Պուտինը ընդունել է Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի ավագ խորհրդական Ալի Լարիջանիին։
(last modified 2025-07-20T15:13:26+00:00 )
Հուլիս 20, 2025 18:43 Asia/Tehran
  • Ալի Լարիջանին հանդիպել է Պուտինի հետ

Ռուսաստանի նախագահ Կրեմլում Վլադիմիր Պուտինը ընդունել է Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի ավագ խորհրդական Ալի Լարիջանիին։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հուլիսի 20-ին Կրեմլում ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի ավագ խորհրդական Ալի Լարիջանիին, ով գնահատական է տվել Մերձավոր Արևելքում և իրանական միջուկային ծրագրի շուրջ իրավիճակի մասին։

 Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Պուտինը Իրանի առաջնորդի ավագ խորհրդականի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում լարվածության սրումը և իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը։ ՌԴ նախագահը կողմ է արտահայտվել տարածաշրջանում կայունացմանը և իրանական նախաձեռնության քաղաքական կարգավորմանը։