Մարտ 01, 2024 18:20 Asia/Tehran
  • Իրանի ընտրությունները լուսաբանում են ավելի քան 350 օտարերկրյա լրագրողներ

Ավելի քան 350 լրագրողներ և լրատվական գործակալներ 160 լրատվամիջոցներից և աշխարհի 20 երկրներից անդրադարձել են Իրանի Իսլամական խորհրդարանի 12-րդ և Իրանի բանիմացների խորհրդի 6-րդ ընտրությունները:

Իսլամական Իրանի ժողովրդի խանդավառ մասնակցությամբ այսօր՝ ուրբաթ, անցկացվում են Իրանի Իսլամական խորհրդարանի 12-րդ եւ բանիմացների խորհրդի 6-րդ շրջանի ընտրությունները։

IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ, ավելի քան 350 լրագրողներ և լրատվական գործակալներ 160 լրատվամիջոցներից և աշխարհի 20 երկրներից անդրադարձել են Իրանի Իսլամական խորհրդարանի 12-րդ և բանիմացների խորհրդի 6-րդ ընտրությունները:

Իրանի ՆԳՆ հայտարարության համաձայն՝ ընտրությունների այս շրջանում 61 մլն 172 հազար 298 մարդ հնարավորություն ունի մասնակցելու: 

31 մարզերում նախատեսվել են շուրջ 59 հազար ընտրատեղամասեր, որոնցից 15 հազար քվեատուփեր շարժական են։

Ընտրությունների այս շրջանն անցկացվում են Իրանի Իսլամական խորհրդարանի 290 և բանիմացների խորհրդի 88 անդամների ընտրելու համար։

Պիտակ