Մեկնաբանություն- Այսպես կոչված փաստահավաք հանձնաժողովը՝ Արևմուքի քաղաքական գործիքն է Իրանի դեմ
ՄԱԿ-ի փաստահավաք հանձնաժողովը հրապարակել է Իրանի հասցեին կեղծ և անհիմն մեղադրանքներ, որը մեկ անգամ ևս ցույց է տալիս արևմտյան իրավապաշտպանների ջանքերը՝ միջազգային մեխանիզմներով քաղաքական նպատակներին հասնելու ուղին։
Այսպես կոչված փաստահավաք այս հանձնաժողովը, որը ստեղծվել է արևմտյան երկրների, հատկապես ԱՄՆ-ի, Անգլիայի, Գերմանիայի, ինչպես նաև Սիոնիստական ռեժիմի աջակցությամբ, իրանական 1401 թվականի աշնանը (2022 Թ. նոյեմբեր - դեկտեմբեր ամիսներին) Իրանն ապակայունացնելու նախագծի ձախողումից հետո, հրապարակել է մի զեկույց, որը մի շարք փաստեր խեղաթյուրելով, մեղադրանքներ է ներկայացրել Իրանի դեմ և հայտարարել է Իրանի կողմից մարդու իրավունքների խախտումների և մարդկության դեմ հանցագործությունների մասին:

Սա այն դեպքում, երբ վերջին տասնամյակների փորձը հստակ ցույց է տալիս, որ մի կողմից արևմտյան երկրները փորձում են մարդու իրավունքները մեկնաբանել իրենց չափանիշներով, իսկ մյուս կողմից՝ օգտագործելով միջազգային մեխանիզմները, ինչպիսիք են փաստահավաք հանձնաժողովները և Մարդու իրավունքների խորհուրդը, փորձում են հասնել իրենց քաղաքական նպատակներին և ճնշում գործադրեն անկախ երկրների վրա։
Այս խոսքի ամենակարևոր փաստը՝ որոշ երկրների համար փաստահավաք հանձնաժողովների ձևավորումն է և հակառակ կողմում արևմտյան մարդու իրավունքների պահանջատերերի և նրանց դաշնակիցների անձեռնմխելիությունն այս հարցում: Մինչդեռ արևմտյան երկրներում մարդու իրավունքների ոտնահարման բազմաթիվ փաստագրված ապացույցներ կան։
Այս կապակցությամբ, անցյալ աշնանը Իրանի որոշ քաղաքներում տեղի ունեցած անկարգություններից հետո, արևմտյան երկրները մեկ անգամ ևս կոչ արեցին մարդու իրավունքների անվամբ աջակցել Իրանի ժողովրդին, մինչդեռ միլիոնավոր իրանցի ժողովրդի կյանքը վտանգված է անօրինական պատժամիջոցների պատճառով:
Անցյալ տարվա աշնանային անկարգությունները նաև հնարավորություն ընձեռեցին արևմտյան մարդու իրավունքների պահանջատերերին առաջ տանելու Իրանի դեմ իրենց երկարամյա քաղաքական թշնամանքը մարդու իրավունքների պատրվակի միջոցով: Անձերի, լրատվամիջոցների և թշնամական խմբերի հաղորդումների և տեղեկությունների հիման վրա նրանք սկսեցին լրատվություն ու վիճակագրություն ստեղծել Իրանի դեմ և այդ կերպ նույնիսկ փորձեցին չեղարկել Իրանի անդամակցությունը Կանանց միջազգային հանձնաժողովին։
Այդ իսկ պատճառով, այսպես կոչված փաստահավաք հանձնաժողովի ստեղծման մասին հայտարարությունից ի վեր, Իրանի Իսլամական Հանրապետությունն ընդգծել է, որ չի ճանաչում այդ հանձնաժողովը և նրա ներկայացրած հնարավոր զեկույցները համարում է անիրավական։ Դիրքորոշում, որը շաբաթ օրը մեկ անգամ ևս ընդգծեց Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը՝ այս հանձնաժողովի վերջնական զեկույցը հրապարակվելուց հետո։
Նասեր Քանանին ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը այս զեկույցը, որը կազմվել է Սիոնիստական ռեժիմի, ԱՄՆ-ի և արևմտյան որոշ երկրների նախագծով, համարում է մարդու իրավունքների վեհ հասկացությունների և արժեքների չարաշահման վառ օրինակ՝ նպաստելու ինչ որ քաղաքական նպատակներ և համարում է, որ այն զուրկ է որևէ վավերականությունից և իրավական ազդեցությունից»:
Նա հավելել է, որ, այսպես կոչված, միջազգային փաստահավաք հանձնաժողովը, իր վերջին զեկույցը ներկայացնելով ցույց է տվել, որ հրահանգներ է ստանում գերմանական, բրիտանական, ամերիկյան և սիոնիստական գործակալներից ու գործում է նրանցից աշխատավարձ ստանալով, և ՄԱԿ-ի մարդու իրավունքների մեխանիզմները գործիք են վերոհիշյալ ռեժիմների չարաբաստիկ և անօրինական նպատակների համար: