Իրանը ողջունել է իսլամաֆոբիայի դեմ պայքարի վերաբերյալ բանաձևի նախագծի հաստատումը
https://parstoday.ir/hy/news/iran-i215374-Իրանը_ողջունել_է_իսլամաֆոբիայի_դեմ_պայքարի_վերաբերյալ_բանաձևի_նախագծի_հաստատումը
ՄԱԿ-ում ԻԻՀ դեսպան ու մշտական ներկայացուցիչը ողջունել է իսլամաֆոբիայի դեմ պայքարի վերաբերյալ բանաձևի նախագծի հաստատումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 16, 2024 07:13 Asia/Tehran
  • Իրանը ողջունել է իսլամաֆոբիայի դեմ պայքարի վերաբերյալ բանաձևի նախագծի հաստատումը

ՄԱԿ-ում ԻԻՀ դեսպան ու մշտական ներկայացուցիչը ողջունել է իսլամաֆոբիայի դեմ պայքարի վերաբերյալ բանաձևի նախագծի հաստատումը:

ՄԱԿ-ի ընդունած բանաձևով մարտի 15-ը սահմանեվել է որպես իսլամաֆոբիայի դեմ պայքարի միջազգային օր, ինչը շրջադարձային նշանակություն ունի այս երևույթի դեմ միջազգային մակարդակով պայքարի համար։
ՄԱԿ ԳԱ-ն միաձայն ընդունել է «Իսլամաֆոբիայի դեմ պայքարի միջազգային օր» սահմանելու վերաբերյալ բանաձևը։ 
Բանաձևը ներկայացնող երկրների թվում է նաև Իրանը, որը մեծ ջանքեր է գործադրել դրա մշակման ու հաստատման ուղղությամբ։ 
Բանաձևը ներակայացրած 5 իսլամական երկրներն այդ թվում Իրանն ու Պակիստանը, վարել են նաև դրա շուրջ բանակցությունները։ Բանաձևը դատապարտում է ատելությամբ լցված և բռնության կոչ անող հակամուսուլմանական հայտարարությունները և հորդորում  ուժեղացնել միջազգային ջանքերը՝ խթանելու հանդուրժողականությունը  և խաղաղությունը:
ԻՌՆԱ-ի փոխանցմամբ՝ բանաձևի հաստատումից առաջ, ՄԱԿ ԳԱ նիստում ունեցած ելույթում, ներկայացնելով Իրանի դիրքորոշումն այս կապակցությամբ, Ամիր Սաիդ Իրավանին  աջակցություն  է հայտնել Իսլամական համագործակցության կազմակերպության անդամների կողմից առաջարկված նախաձեռնությանը` քայլեր ձեռնարկելու ամբողջ աշխարհում իսլամի և մուսուլմանների նկատմամբ անհանդուրժողականության և նախապաշարումների աճող միտման դեմ պայքարի ուղղությամբ, ինչը սարսափելի մարտահրավեր է միջազգային հանրության համար: 
Իրավանին հավելել է․ «Վերջին տասնամյակների ընթացքում մուսուլմանների և իսլամի վերաբերյալ բացասական կարծրատիպերն ու նախապաշարումներն ամրապնդվել են որոշ լրատվամիջոցների, քաղաքական գործիչների և մշակույթի ոլորտի հայտնի դեմքերի կողմից։ Աշխարհի տարբեր երկրներում մուսուլմանների նկատմամբ կիրառվող խտրականությունը նրանց թույլ չի տալիս ապրել ըստ իրենց հավատքի»։ 
Նրա խոսքով․ «Նման զգայուն իրավիճակում կարևոր է ՄԱԿ-ի  միասնությունն ընդդեմ իսլամաֆոբիայի և այնպիսի քայլերի դեմ պայքարի, ինչպիսիք են մուսուլմաններին վիզայի տրամադրման արգելքը, Ղուրանի այրումը, ինչպես բնաև հիջաբի ու մուսուլմանական խորհրդանիշների արգելքը»:
Իրավանին նաև ասել է․ «Մենք համոզված ենք, որ բանաձևի նախագծում առաջարկված կետերը, ներառյալ՝ իսլամաֆոբիայի դեմ պայքարի համար ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ նշանակելու որոշումը, կօգնեն կազմակերպությանը մոբիլիզացնել ջանքերն այս աճող մարտահրավերի դեմ պայքարելու համար»:
Դատապարտելով Ղուրանի և  իսլամական խորհրդանիշերի անարգումն Իրավանին հավելել է․ «Նախկինում ԳԱ-ն այդ գործողությունները ճանաչել է որպես միջազգային իրավունքի խախտում։ Նման գորոծղությունները համարվում են վիրավորական և անհարգալից»։ 
Նա անդամ երկրներին կոչ է արել կատարել խաղաղ համակեցության ընդհանուր արժեքների  հաստատման ուղղությամբ իրենց իրավական պարտավորությունները և խթանել հանդուրժողականությունն ու փոխըմբռնումը, ինչպես նաև  արդարություն հաստատել իրենց մուսուլման եղբայրների և քույրերի և ողջ մարդկության համար: