Մարտ 19, 2024 11:15 Asia/Tehran
  • ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ․ Կարմիր ծովում և Եմենում տիրող իրավիճակի վերաբերյալ Իրանի դեմ մեղադրանքներն անհիմն են

ՄԱԿ-ում Իրանի դեսպանն ու մշտական ​​ներկայացուցիչը մերժել է ԱՄՆ-ի և Անգլիայի «անհիմն մեղադրանքները» Իրանի Իսլամական Հանրապետության դեմ՝ Կարմիր ծովում և Եմենում տիրող իրավիճակի վերաբերյալ։

Եմենի վերաբերյալ ԱԽ-ի վերջին նիստում բարձրացված հարցերին ի պատասխան, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված նամակում, ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ​​ներկայացուցիչ՝ Ամիր Սաիդ Իրավանին գրել է. - Այս հանդիպմանը ԱՄՆ-ի և Բրիտանիայի ներկայացուցիչները հերթական անգամ չարաշահեցին Անվտանգության խորհրդի ամբիոնը՝ Կարմիր ծովում և Եմենում տիրող իրավիճակի վերաբերյալ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ անհիմն մեղադրանքներ հնչեցնելով։

Իրավանին նշել է․- Թեհրանը կտրականապես մերժում է այդ անհիմն մեղադրանքները, սակայն դրանք համարում է որպես պատրվակ, որը Վաշինգտոնն ու Լոնդոնն օգտագործում են իրենց անհեռատես քաղաքական օրակարգն առաջ տանելու, ինչպես նաև Եմենի դեմ իրենց անօրինական գործողություններն ու ռազմական ագրեսիան արդարացնելու և օրինականացնելու համար։

ՄԱԿ-ում Իրանի դեսպանն ասել է․- Իրանի Իսլամական Հանրապետությունը մերժում է վերոնշյալ հանդիպմանը Ֆրանսիայի ներկայացուցչի ընթերցած հայտարարության մեջ Թեհրանի դեմ ուղղված անհիմն հղումը և չհիմնավորված մեղադրանքը։

Թեհրանը կոչ է անում Փարիզին՝ որպես Անվտանգության Խորհրդի մշտական ​​անդամ, գործել ավելի պատասխանատու և զերծ մնալ անկախ երկրներին անհիմն պիտակավորումներից և քաղաքական մեղադրանքներից,- ասել է Իրավանին։

ՄԱԿ-ում Իրանի դեսպանը հավելել է.- Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ աջակցել է Եմենի ճգնաժամի խաղաղ կարգավորմանը դիվանագիտական ​​ուղիներով և ընդգծում է ծովային անվտանգության ու նավարկության ազատության վերաբերյալ իր հանձնառությունը:

 

 

Պիտակ