Ռայիսի. 1403 թ կլինի արտադրության ծավալների մեծացման տարի
Շնորհավորելով իրանական Նոր տարվա կապակցությամբ և նշելով, որ այս տարի այն համընկել է ռամազան սուրբ ամսվա հետ, ԻԻՀ նախագահն ասել է. "1403 թվականը լինելու է արտադրության ծավալների մեծացման տարի"։
Iran Press գործակալության փոխանցմամբ՝ Նոր տարվա կապակցությամբ հեռուստատեսային ուղերձում, ԻԻՀ նախագահն ասել է. " 1402 թվականը վայրիվերումներով լի տարի էր, որն ուղեկցվեց կարևոր իրադարձությամբ։ Տեղի ունեցան թե լավ, թե դառը իրադարձույուններ։ Սակայն ամեն ինչով հանդերձ, երկիրը զարգացում արձանագրեց բոլոր ոլորտներում"։
Նա հավելել է. " Երեք տարի երկիրը 4 տոկոս տնտեսական աճ է գրանցել, այն դեպքում, երբ իրանական 90_ ականներին այդ ցուցանիշը չէր գերազանցում մեկ տոկոսը"։
Նախագահը նշել է. " Ժողովրդի աջակցությամբ, 1403 թվականը կդառնա արտադրության ու տնտեսության զագացման, գնաճի նվազեցման և իրանցիներին ավելի շատ ծառայելու տարի"։
Անդրադառնալով իսլամական Իրանին վնասելուն ուղղված թշնամու ջանքերին, Ռայիսին ասել է." Տարբեր ոլորտներում մարդկանց ներկայությունը հուսախաբ արեց թշնամուն"։
Անդրադառնալով տարածաշրջանային իրադարձություններին ու Գազայի պատերազմին, Ռայիսին դատապարտել է Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունները, նշելով. " Աշխարհի բռնատերերը Սիոնիստական ռեժիմին տրամադրեցին ամենաժամանակակից ռումբերն ու միլիարդավոր դոլարների օգնություն, որպեսզի ոչնչացնեն Գազայում ապրող երկու միլիոն մարդու, սակայն դա նրանց չհաջողվեց"։