ՀՀ տնտեսության այսօրվա խնդիրները չեն կարող փոխհատուցվել ԵՄ հնարավոր ապագա շահով. Խաչատրյան
Օգոստոս 10, 2026 15:35 Asia/Tehran
Ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունների՝ ԵՄ ուղղությամբ արվող քայլերն արդեն այսօր տնտեսական խնդիրներ են առաջացնում, մինչդեռ հնարավոր դրական արդյունքները կարող են ի հայտ գալ միայն հեռավոր ապագայում:
Խաչատրյանը կարծում է, որ Ռուսաստանի կողմից հայկական ձկնամթերքի նկատմամբ սահմանափակումների հիմքում քաղաքական խնդիր է՝ կապված Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքի հետ:
Նա քննադատել է Փաշինյանին՝ նշելով, որ վարչապետը խնդիրը լուծելու փոխարեն վատթարացրել է հայկական արտադրանքի հեղինակությունը:
Խաչատրյանը պնդում է, որ կառավարությունը պետք է տարիներ առաջ իրական քայլեր ձեռնարկեր տնտեսության դիվերսիֆիկացման ուղղությամբ, այլ ոչ թե ապավիներ վերարտահանման վրա հիմնված ժամանակավոր աճին:
Նա նաև կասկած է հայտնել, որ ԵՄ անդամակցությունը Հայաստանի համար մոտ ժամանակների հեռանկար է՝ հիշատակելով Թուրքիայի և Վրաստանի օրինակները, որոնք տասնամյակներ շարունակ սպասում են անդամակցության: