Անցած տարի Իրանում գրանցված ձեռքբերումներից են հակաքաղցկեղային նոր դեղամիջոցներն ու կրիոգեն տեխնոլոգիան
Չնայած Արևմուտքի պատժամիջոցներին ու սահմանափակումներին, իրանական 1402թ․ իրանցի գիտնականները գրանցել են մեծ ձեռքբերումներ, հասանելիութուն ստանալով նոր տեխնոլոգիաների։ Տեխնոլոգիաներ, որոնց ներմուծումը պատժամիջոցների պատճառով շատ թանկ էր։
Անցած տարի մայիսին ԻԻՀ նախագահի գիտության, տեխնոլոգիաների և գիտահենք տնտեսության գծով փոխնախագահի ներկայությամբ բացվեց իրանական գիտահենք ընկերություններից մեկի Actimai Vagir պատվաստանյութի արտադրական գիծը։
Իսկ Իրանի ակադեմիական ջիհադի քաղցկեղի դեմ պայքարի Motamad հետազոտական ինստիտուտի հետազոտողներին հաջողվել է նախագծել և արտադրել MPA-Chip միկրոհեղուկ չիպեր։
Դրանց կիրառման արդյունքում, նմանատիպ այլ նմուշի համեմատ, քաղցկեղի բջիջների մեկուսացման արդյունավետությունն աճել է, և մեկուսացված բջիջների վրա մեխանիկական ազդեցությունը նվազագույնի է հասցվել:
Մյուս տեխնոլոգիան, որին իրանցի գիտնականները հասանելիություն ստացան անցած տարի, կրիոգեն տեխնոլոգիան էր։ Ջերմաստիճանը մինչև մինուս 196 աստիճան իջեցնելու արդյունքում, կրիոգեն տեխնոլոգիան գազերը վերածում է հեղուկի, և հնարավորություն ստեղծում առանձնացնել դրանք, ըստ իրենց խտության և կիրառելիության։
Իրանցի մասնագետներն անցած տարի արտադրել են նաև առողջապահության ոլորտում կիրառվող 4 անուն նոր արտադրանք։
Անժիոգրաֆիկ պրոցեդուրաներից հետո դաստակի զարկերակը փակելու համար նախատեսված նյութի, էնդոսկոպիկ և կոլոնոսկոպիկ վիրահատություններում նմուշառման համար կիրառվող գործիքի, լապարոսկոպիկ վիրահատություններից հետո անոթները փակելու համար նախատեսված նյութի, օրթոդոնտիկ մետաղալարի արտադրության տեխնոլոգիան տեղայնացվել են իրանական գիտահեն ընկերության ոկղմից։
Անցած տարի գործարկվել է նաև իսնուլինի հումքի արտադրության հոսքագիծը։ Իրանը նախկինում ինսուլինը ներկրում էր Հնդկաստանից և եվրոպական երկրներից և կատարում էր միայն սրվակների լիցքավորումն ու փաթեթավորումը։
Իրանական 1402թ գործարկված և 60 միլիոն հատ արտադրական հզորությամբ հոսքագիծն Արևմտյան Ասիայում առաջին անգամ հնարավորություն տվեց կիրառել տեխնոլոգիա, որը հնարավորություն է տալիս ուլտրաձայնային ալիքների վրա հիմնված վարդակների օգտագործմամբ ծածկել խողովակներում առկա քիմիական նյութերը։ Այս տեխնոլոգիան համարվում է եզակի, լիովին տեղական է և համատեղելի ժամանակակից համաշխարհային տեխնոլոգիաների հետ: