Ամիր Աբդոլլահյան․ Նեթանյահուն հասել է իր ճանապարհի ավարտին
https://parstoday.ir/hy/news/iran-i215606-Ամիր_Աբդոլլահյան_Նեթանյահուն_հասել_է_իր_ճանապարհի_ավարտին
ՀԱՄԱՍ-ի քաղաքական գրասենյակի ղեկավարի հետ հեռախոսազրույցում, ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանը նշել է, որ որ Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթայահուն հասել է իր ճանապարհի ավարտին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 22, 2024 07:13 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան․ Նեթանյահուն հասել է իր ճանապարհի ավարտին

ՀԱՄԱՍ-ի քաղաքական գրասենյակի ղեկավարի հետ հեռախոսազրույցում, ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանը նշել է, որ որ Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթայահուն հասել է իր ճանապարհի ավարտին։

Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հեռախոսազրույցում Աբդոլլահյանն ասել է․ «Աշխարհի համար հասկանալի է, որ Նեթանյահուն հասել է իր ճանապարհի վերջին և պայքարում է միայն գոյատևելու համար»։

Նա նշել է․ «Ինչպես ընդգծել է ԻԻՀ գերագույն առաջնորդը, մարդկանց ու  պաղեստինյան Դիմադրության դիմակայության արդյունքում, Իսրայելի ռեժիմը հայտնվել է Գազայի պատերազմի ճահճում»։

Աբդոլլահյանը Հանիեին տեղեկացրել է ԻԻՀ վերջին խորհրդակցությունների և դիվանագիտական ջանքերի, այդ թվում՝ Պաղեստինի վերաբերյալ միջազգային հանդիպումներին ակտիվ մասնակցության մասին։

 Քննադատելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պասիվությունն Ամիր Աբդոլլահյանն ընդգծել է Գազայում և Հորդանան գետի Արևմտյան ափին մարդկանց ջարդերին վերջ տալու, ինչպես նաև Գազա հումանիտար օգնություն ուղարկելու նպատակով միջազգային կազմակերպությունների անհապաղ գործողությունների անհրաժեշտությունը։

ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն իր ջերմ ողջույններն է փոխանցել Իրանի Գերագույն առաջնորդին ու նախագահին և շնորհավորել Իրանի կառավարությանն ու ժողովրդին Նոր տարվա և ռամադան սուրբ ամսվա կապակցությամբ։ Նա խոսել է նաև  Գազայի պատերազմի ու քաղաքական զարգացումների մասին։

Նշելով, որ Դիմադրության մարտիկներն ունեն Սիոնիստական ռեժիմի մարտական մեքենային ու սպանություններին դիմակայելու ուժ, Հանիեն Գազայում, հատկապես հյուսիսում մարդասիրական իրավիճակը գնահատել է  ճգնաժամային և ընդգծել միջազգային հանրության կողմից անհապաղ գործողությունների անհրաժեշտությունը՝ Գազա մարդասիրական օգնություն ուղարկելու  և պաղեստինցիներին սովի մատնելու Իսրայելի քաղաքականությանը դիմակայելու համար։