Իրանն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում պիստակի այգիների մշակության ոլորտում
https://parstoday.ir/hy/news/iran-i215652-Իրանն_աշխարհում_առաջին_տեղն_է_զբաղեցնում_պիստակի_այգիների_մշակության_ոլորտում
ԻԻՀ գյուղատնտեսական ջիհադի նախարարության պատասխանատուներից Դարիուշ Սալեմփուրն սել է․ «Իրանն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում պիստակի այգիների մշակման և երկրորդը՝ պիստակի արտադրության ոլորտներում»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 23, 2024 07:30 Asia/Tehran
  •  Իրանն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում պիստակի այգիների մշակության ոլորտում

ԻԻՀ գյուղատնտեսական ջիհադի նախարարության պատասխանատուներից Դարիուշ Սալեմփուրն սել է․ «Իրանն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում պիստակի այգիների մշակման և երկրորդը՝ պիստակի արտադրության ոլորտներում»։

Նա նշել է․ «Պիստակն այգեգործական կարևորագույն ապրանքներից է և եկամտի առումով առաջին տեղն է զբաղեցնում Իրանի այգեգործական ապրանքների շարքում։ Այն համարվում է ռազմավարական ապրանք»։

Անդրադառնալով  պիստակի արտահանմանը, Սալեմփուրն ասել է. «Արտահանման արժեքի առումով առաջին հորիզոնականը պատկանում է պիստակին և նախորդ տարի, որն անցավ  «արտադրության աճ» կարգախոսով, մենք գրանցել ենք պիստակի արտադրության աճ։ Իսկ դրան նախորդող տարվա համեմատ, կշռի առումով ունեցել ենք 56%, իսկ արժեքային առումով՝ 50% աճ»։

Ըստ Դարիուշ Սալեմփուրի՝ նախարարության օրակարգում է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) հետ պիստակի տեխնիկական համագործակցության ծրագիրը (TCP)՝ արտադրանքի ինտեգրված կառավարման միջոցով պիստակի արտադրությունն ու արտահանումը բարելավելու նպատակով։