Մարտ 23, 2024 17:26 Asia/Tehran

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմածովային ուժերի հրամանատարը հայտարարել է Հնդկական օվկիանոսում Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի համատեղ ռազմածովային պարեկության մասին։

Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդմամբ, Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Շահրամ Իրանին այսօր՝ շաբաթ ասել է. «Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի համատեղ զորավարժությունների շարունակության շրջանակում ներկայումս համատեղ ծովային պարեկություն է իրականացվում Հնդկական օվկիանոսի հյուսիսային տարածքներում ծովային անվտանգության ապահովման նպատակով»։

Ծովակալ Շահրամ Իրանին հավելեց, որ Իրանը, Ռուսաստանը և Չինաստանն այս տարվա համատեղ ռազմածովային զորավարժություններին մասնակցեցին ավելի մեծ քանակությամբ նավերով ու ավելի մեծ կարողություններով ու ներուժով, ինչի շնորհիվ այն տարբերվում էր նախորդ տարիներից։

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմածովային ուժերի հրամանատարը նշել է, որ վերջին չորս տարիներին Իրանը համատեղ զորավարժություններ է անցկացրել Ռուսաստանի և Չինաստանի հետ, իսկ այս տարվա զորավարժություններում ավելացել է երկրների թիվը։

Ծովակալ Շահրամ Իրանին նաև ասել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմավարական նշանակություն ունեցող ծովուժն ապահովում է անվտանգությունը ազգային և միջազգային մակարդակում՝ ուղարկելով ուղեկցորդներ, նավեր ու էսկադրային ականակիր ռազմանավեր՝ երկրի տնտեսության զարկերակն հանդիսացող երթուղու, ինչպես նաև օվկիանոսների խորքերում նավարկության անվտանգությունը ապահովելու նպատակով:

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմածովային ուժերի հրամանատարը հավելել է, որ ներկայումս բանակի ռազմածովային ուժերի 97-րդ նավատորմը, որը ներառում է «Ալվանդ» էսկադրային ականակիր ռազմանավը և օժանդակ ստորաբաժանումը,  Ադենի ծոցում և Կարմիր ծովում ուղեկցում է երթևեկող նավերը:

 

Պիտակ