Իրանցի երաժիշտն արաժանացել է միջազգային մրցույթի բրոնզե մեդալին
https://parstoday.ir/hy/news/iran-i215696-Իրանցի_երաժիշտն_արաժանացել_է_միջազգային_մրցույթի_բրոնզե_մեդալին
Iran Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանում «մեկ մարդու նվագախմբի» հիմնադիր, Աշխարհի երաժիշտների միջազգային ֆեդերացիայի անդամ, կոմպոզիտոր և երգիչ Մեհդի Աթթարյանը բրոնզե մեդալի է արժանացել Global Music Awards միջազգային երաժշտական մրցույթի «Համաշխարհային երաժշտություն» անվանակարգում՝ ներկայացնելով իր «Դալբասթե» ստեղծագործությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 24, 2024 08:19 Asia/Tehran
  • Իրանցի երաժիշտն արաժանացել է  միջազգային մրցույթի բրոնզե մեդալին

Iran Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանում «մեկ մարդու նվագախմբի» հիմնադիր, Աշխարհի երաժիշտների միջազգային ֆեդերացիայի անդամ, կոմպոզիտոր և երգիչ Մեհդի Աթթարյանը բրոնզե մեդալի է արժանացել Global Music Awards միջազգային երաժշտական մրցույթի «Համաշխարհային երաժշտություն» անվանակարգում՝ ներկայացնելով իր «Դալբասթե» ստեղծագործությունը:

«Դելբասթե»-ն ռոմանտիկ ու շատ քնքուշ երաժշտություն է, որն իրենից ներկայացնում է  արևմտյան և արևելյան դպրոցների երաժշտական տարրերի գեղեցիկ համադրություն։

Global Music Awards-ը միջազգային երաժշտական մրցույթ է, որի մասնակիցներին գնահատում է հեղինակավոր երաժիշտներից բաղկացած ժյուրին։ Գնահատման ժամանակ ժյուրին  կողմնորոշվում է ոչ թե արտիստի համբավով, ազգությամբ կամ տարիքով, այլ միայն երաժշտական ստեղծագործության հիմնական կետերով: 

Այս մրցույթին մասնակցում են անգամ Գրեմմիի որոշ մրցանակակիրներ։ Այս մցրությում հաղթանակն անվանում են «Երաժշտության հաստատման ոսկե կնիք»: