Մարտ 24, 2024 12:13 Asia/Tehran
  • Իրանցի սուսերամարտիկը նվաճել է բրոնզե մեդալ

Իրանցի սուսերամարտիկ Ալի Փաքդամանը բրոնզե մեդալ է նվաճել։

Հունգարիայի սուսերամարտի աշխարհի գավաթի շրջանակներում Բուդապեշտում կայացել են ութ հոգանոց մրցությունները։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Ալի Փաքդամանը, ով նախնական խմբային փուլում հաղթեց Հունգարիայի, Իտալիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչներին, կիսափեզրափակիչ դուրս գալու համար մրցել է  համաշխարհային չորրորդ վարկանիշ ունեցող, չորս ոսկե մեդալի արժանացած և Գրան Պրի մրցաշարի հնգակի չեմպիոն,  հարավկորեացի սուսերամարտիկի հետ։

Փաքդամանը, ով Հունգարիայի աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցում էր 5-րդ վարկանիշով, հաղթեց այս խաղում և դուրս եկավ կիսաեզրափակիչ։

Մրցումներին մասնակցել են նաև Մոհամմադ Դաարին, Ֆարզադ Բահարարսբարանը և Մոհամմադ Ֆաթուհին։

 

Պիտակ