Ապրիլ 26, 2024 10:23 Asia/Tehran
  • Իրանի ուշուի հավաքականը դարձել է աշխարհի գավաթի ընտրական փուլի հաղթող

Իրանի ուշուի հավաքականը Չինաստանում ընթացող աշխարհի առաջնության ընտրական մրցումներում նվաճել է 20 մեդալ, արժանանալով չեմպիոնի կոչմանը։

Չինաստանի Ցզյանգին քաղաքում երեկ մեկնարկած և այսօր ավարտված մրցաշարին մասնակցել են 38 երկրների 300-ից ավելի մասնակիցներ։

Իրանցի ուշուիստներն առաջին օրը նվաճել են 6 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե, երկրորդ օրը՝ 7 ոսկե և 4 արծաթե մեդալ և արժանացել չեմպիոնի տիտղոսին։

Մրցաշարի ընթացքում Իրանի 14 հոգանոց հավաքականը նվաճել է ընդհանուր առմամբ 13 ոսկե, 5 արծաթե և 2 բրոնզե մեդալ, առաջին տեղը գրավելով թիմային աղյուսակում և չեմպիոնի կոչումը՝ մրցաշարում։

Երկրորդ տեղում է Չինաստանը՝ 7 ոսկե, 3 արծաթե և 3 բրոնզե,  երրորդ ետղում՝ Ուզբեկստանը՝ 3 ոսկե, 8 արծաթե և 6 բրոնզե մեդալներով։

 

Պիտակ