Մայիս 05, 2024 17:23 Asia/Tehran
  • Գազայի ժողովուրդը. Սաստիկ ցուրտն ու կրակոտ շոգը

ՄԱԿ-ի Պաղեստինյան փախստականների օգնության և աշխատանքի գործակալության (UNRWA) փոխտնօրեն Սքաթ Անդրսոնն ասել է. «Ջերմաստիճանի աճը, հիվանդության տարածման դեմ պայքարը դարձրել է նույնքան առաջնահերթություն, որքան սնունդ մատակարարելը»:

Անդրադառնալով ամառային սեզոնին Գազայի բնակիչների դժվարություններին, New York Times-ը գրել է. «Երբ Մարիամ Արաֆաթը, նրա ամուսինը և նրանց երեք փոքր երեխաները փախան Գազա քաղաքի իրենց տնից Իսրայելի ռմբակոծության բերումով, ձմեռան ցրտի ժամանակ էր:  Նրանք ստիպված պատսպարվել էին Դեյր ալ-Բալահում գտնվող մի հին վրանում, ընտանիքը դողում էր ձմռան ցուրտ գիշերներին, քանի որ ջեռուցման համար վառելիք չկար և տաքանալու համար նաև բավարար հագուստ չկար: Այժմ, եղանակի փոփոխությամբ, Գազայում պայմանները դարձել են շոգ ու խոնավ, իսկ նույն վրանը դարձել է անտանելի ու հեղձուցիչ վայր»։

Տիկին Արաֆաթը, ով 23 տարեկան է, և նրա որդին՝ Յահյան, ով պառկած է  իր ծնկի վրա և շոգից գոռում է, ասել է. «Կարծես վրանը այրվի։ Այնքան շոգ է, որ չես դիմանում: Հատկապես երեխաների համճար»:

Սիոնիստական ​​ռեժիմի հարձակումների ու ռմբակոծությունների պատճառով Գազայի հատվածում գտնվող գրեթե երկու միլիոն պաղեստինցիներ ստիպված են եղել լքել իրենց տները։ Ձմեռային սեզոնին վառելիքի պակասի պատճառով շատ էին տանջվում ցրտից ու ապրում էին վրաններում, որոնք ուղղակի «վրաններ» էին կոչվում և չունեին որևե հնարավորություն ձմռան ցրտից պաշտպանվելու համար։ Հիմա մայիսին երբ ջերմաստիճանը հասնում է 39 աստիճանի, ոչ միայն ստվեր ապահովող ծառերը քիչ են, այլեւ հովացման հնարավորությունների բացակայությունը վրանները դարձրել են «անտանելի» վայր։

ՄԱԿ-ի Պաղեստինյան փախստականների օգնության և աշխատանքի գործակալության (UNRWA) փոխտնօրեն Սքաթ Անդրսոնն ասել է. «Ջերմաստիճանի աճը հիվանդության տարածման դեմ պայքարը դարձրել է նույնքան առաջնահերթություն, որքան սնունդ մատակարարելը»:

Ըստ վերջին տեղեկությունների՝ Գազայի հատվածի վրա Սիոնիստական ​​ռեժիմի հարձակումների հետեւանքով ավելի քան 34 հազար պաղեստինցի են նահատակվել, ավելի քան 77 հազարը վիրավորվել են։ Մոտ 8000 մարդ դեռևս անհետ կորած են և գտնվում են փլատակների տակ, և նրանց դուրս բերելու ջանքերը դեռ շարունակվում են: Նաև Գազայի պատերազմին նահատակների եւ վիրավորների 73 տոկոսը կանայք և երեխաներ են։

Իսրայելական ռեժիմի կառուցվածքը ստեղծվել է 1917 թվականին՝ բրիտանական գաղութատիրության նախագծով և տարբեր երկրներից հրեաների ներգաղթի միջոցով դեպի պաղեստիցիների երկիր, և դրա գոյության մասին հայտարարվել է 1948 թվականին։ Այդ ժամանակից ի վեր տարբեր զանգվածային սպանությունների ծրագրեր են իրականացվել Պաղեստինի ժողովրդի ցեղասպանության և նրա ողջ հողի յուրացման համար:

ԻԻՀ իսրայելական գաղութային ռեժիմի ոչնչացման և հրեաներին իրենց սկզբնական տարածքներ վերադարձնելու լուրջ հովանավորներից է։