Մայիս 24, 2024 16:05 Asia/Tehran
  • ԻԻՀ առաջնորդ․ Էբրահիմ Ռայիսիի նկատմամբ ժողովրդի հարգանքն ուղերձ էր աշխարհին հօգուտ Իրանի

Նշելով, որ Իրանի հանգուցյալ նախագահն իսլամական հեղափոխության կարգախոսների մարմնավորումն էր, ԻԻՀ առաջնորդը հավելել է, որ Էբրահիմ Ռայիսիի նկատմամբ ժողովրդի հարգանքն ուղերձ էիր աշխարհին հօգուտ Իրանի։

Այաթոլլահ Ալի Խամենեիի ստեղծագործությունների պահպանման և հրապարակման գրասենյակի տեղեկատվական բազայի հաղորդմամբ, հանգուցյալ Էբրահիմ Ռայիսիի տուն կատարած այցի ժամանակ, ԻԻՀ առաջնորդն ասել է․ «Նրա կորուստը ծանր ու անդառնալի է երկրի համար»։ 

Անդրադառնալով նախագահի հուղարկավորությանը միլիանովոր մարդկանց ներկայությանն ինչի ականատեսը եղան նաև Իրան այցելած օտարեկրյա հյուրերը, առաջնորդը նշել է, որ դա ուղերձ էր աշխարհին առ այն, որ Իսլամական Հանրապետության ժողովրդական արմատներն ու հզորությունը գալիս են ժողովրդից։

Նշելով, որ Ռայիսիի ծառայությունն իր երկրին չի սահմանափակվել միայն նրա կենդանության ժամանակաշրջանով, այաթոլլահ Խամենեին հավելել է․ «Էբրահիմ Ռայիսին իր երկրին արեժքավոր ծառայություն մատուցեց անգամ մահից հետո»։

Առաջնորդն ասել է․ «Տարբեր քաղաքներում հավաքված մարդիկ աղոթում եին նախագահի առողջության համար, ինչը վկայում է հեղափոխության ու դրա կարգախոսների հետ մարդկանց կապի մասին»։ 

Ռայիսիին ներկայացնելով որպես իսլամական հեղափոխության կարգախոսների մարմնավորում, այաթոլլահ Խամենեին հավելել է․ «Ռայիսին հնչեցրեց այդ կարգախոսները և դրանք դարձրեց իրենը»։