Մայիս 25, 2024 09:30 Asia/Tehran
  • ՄԱԿ-ում տեղի կունենա միջոցառում՝ նվիրված Էբրահիմ Ռայիսիի հիշատակին

Մայիսի 30-ին, ժամը 10։00-ին, ԱՄԿ-ի Գլխավոր Ասամբլեայում կկայանա միջոցառում՝ նվիրված  Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հիշատակին։  

Այս մասին, բոլոր ներկայացուցիչներին և մշտական դիտորդներին ուղղված նամակում, հայտնել է  ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահող, Տրինիդադ և Տոբագոյի ներկայացուցիչ Դենիս Ֆրենսիսը։
ՄԱԿ-ի 78-րդ Գլխավոր ասամբլեայի նախագահն այցելել է նաև կազմակերպությունում ԻԻՀ ներկայացուցչություն և գրառում արել Էբրահիմ Ռայիսիի, Ամիր Աբդոլլահյանի և նրանց ուղեկիցների մահվան կապակցությամբ բացված սգո մատյանում։ 
Ավելի վաղ, ի նշան հարգանքի Էբրահիմ Ռայիսիի և նրա ուղեկիցների հիշատակի,  ԱԽ հերթական նիստը մեկնարկել էր մեկ րոպե լռությամբ, իսկ ՄԱԿ-ի դրոշը կիսով չափ իջեցվել էր։
Մինչ այժմ աշխարհի ավելի քան 50 երկրների դեսպաններ և ներկայացուցիչներ, այցելելով կազմակերպությունում ԻԻՀ ներկայացուցչություն, իրենց հարգանքի տուրքն են մատուցել Ռայիսիի ու նրա ուղեկիցների հիշատակին։  
Էբրահիմ Ռայիսիին և նրա ուղեկիցներին տեաղփոխող ուղղաթիռը վթարի էր ենթարկվել մայիսի 19-ին Արևելյան Ատրպատական նահանգում։ Նախագահ Ռայիսին այդ օրը մասնակցել էր Ադրբեջանի հետ համատեղ Քիզ Քալասի ամբարտակի բացման արարողությանը։ Վթարի հետևանքով ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին, ԱԳ նախարար  Ամիր Աբդոլլահյանը, նրանց ուղեկիցները և ուղղաթիռի անձանակազմի անդամները զոհվել են։