Մայիս 24, 2024 10:11 Asia/Tehran
  • Հրապարակվել է  ԻԻՀ  նախագահ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի մասին առաջին զեկույցը

Հրապարակվել է ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիին և նրա ուղեկիցներին տեղափոխող ուղղաթիռի վթարի պատճառները հետաքննող հանձնաժողովի առաջին զեկույցը։

Ուղղաթիռը վթարի էր ենթարկվել մայիսի 19-ին Արևելյան Ատրպատական նահանգում։  Նախագահ Ռայիսին այդ օրը մասնակցել էր Ադրբեջանի հետ համատեղ Քիզ Քալասի ամբարտակի բացման արարողությանը։ Վթարի հետևանքով ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին, ԱԳ նախարար  Ամիր Աբդոլլահյանը, նրանց ուղեկիցները և ուղղաթիռի անձանակազմի անդամները զոհվել են։

Իրանի հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ԶՈՒ ԳՇ կապի կենտրոնը հրապարակել է ուղղաթիռի վթարի հետաքննության առաջին արդյունքները։ Զեկույցում ներկայացված է տեխնիկական և ընդհանուր  տեղեկատվության զգալի մասը, որը կարող է ինչ որ կերպ առընչություն ունենալ վթարի հետ։ Նշվում է, որ վերջնական հայտարարություն անելու համար անհրաժեշտ է ավելի շատ ժամանակ։

Զեկույցում ասվում է, որ ուղղաթիռի վթարի վերաբերյալ փաստաթղթերի մեծ մասը հավաքվել է, իսկ որոշ փաստաթղթերի համար ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ և հետաքննության արդյունքները բոլոր մանրամասներով կներկայացվեն քաղաքացիներին։

ԶՈՒ ԳՇ կապի կենտրոնը կոչ է արել Իրանի ժողովրդին ուշադրություն չդարձնել համացանցում տարբեր ենթադրությունների հիման վրա, երբեմն էլ օտարերկյա ցուցումներով  հրապարակվող ոչ պրոֆեսիոնալ կարծիքներին։

 

Պիտակ