ԻԻՀ նախագահի շնորհավորական ուղերձը Հիսուսի ծննդյան օրվա և Նոր տարվա կապակցությամբ
ԻԻՀ նախագահը Հիսուս Քրիստոսի Ս․ ծննդյան օրվա և Նոր տարվա կապակցությամբ շնորհավորել է աշխարհի առաջնորդներին և ազգերին, ովքեր նշում են այս տոները։
Iran Press-ի փոխանցմամբ՝ Մասուդ Փեզեշքյանն ուղերձում անդրադառնալով մարդկության պատմության մեջ Հիսուսի բարձր դիրքին, ընդգծել է. «Մարդկանց հին իդեալը խաղաղության իրականացումն ու բարոյականության տարածումն է հասարակություններում. մի բան, որը երջանկություն և բարգավաճում է բերում մարդկությանը»։
Նա հավելել է․ «Աստծո բոլոր հոգևոր դրսևորումները բյուրեղանում են Հիսուսի գոյության մեջ, և նա համարվում է մարդկության համար մոդել»։
Նախագահը հույս է հայտնել, որ գալիք տարում, ազգերի համատեղ ջանքերով և խաղաղ համակեցության ու արդարության սկզբունքին հենվելով, հիմք կդրվի այսօրվա անհանգիստ աշխարհում խաղաղություն և անդորրություն հաստատելու համար։