ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանը հանդիպել է իրանահայ նահատակի ընտանիքի անդամների հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i240830-ԻԻՀ_նախագահ_Մասուդ_Փեզեշքյանը_հանդիպել_է_իրանահայ_նահատակի_ընտանիքի_անդամների_հետ
ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանը՝ Ս. Ծննդյան և Ամանորի նախօրեին, այցելել է իրանահայ նահատակ Ռազմիկ Խաչատուրյանի տուն։
(last modified 2025-12-26T07:27:18+00:00 )
Դեկտեմբեր 26, 2025 10:04 Asia/Tehran

ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանը՝ Ս. Ծննդյան և Ամանորի նախօրեին, այցելել է իրանահայ նահատակ Ռազմիկ Խաչատուրյանի տուն։

Հանդիպման ժամանակ, որի նպատակն էր նշել նահատակների բարձր կարգավիճակը և հարգանքի տուրք մատուցել նրանց ազնիվ ընտանիքների համբերատարությանը, զոհաբերությանը և տոկունությանը, ինչպես նաև շնորհավորել Հիսուս Քրիստոսի ծնունդը և Նոր տարին, նախագահը, հարգանքի տուրք մատուցելով նահատակի հիշատակին և բոլոր աստվածային կրոնների անզուգական դերի՝ն Իրանի անկախության, արժանապատվության և տարածքային ամբողջականության պաշտպանության գործում, նշել է, որ  քրիստոնյաների մասնակությունը Սրբազան պաշտպանությանը (Իրան-Իրաք պատրեազմ), ազգային միասնության և իրանական ազգի խորը համակրանքի հստակ դրսևորում է։

ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանը՝ Ս. Ծննդյան և Ամանորի նախօրեին, այցելել է իրանահայ նահատակ Ռազմիկ Խաչատուրյանի տուն

Նախագահը  բարձր է գնահատել նահատակ Խաչատուրյանի ընտանիքի համբերությունն ու տոկունությունը և նշել, որ երկրի պատիվն ու հզորությունը նահատակների զոհաբերության և նրանց ազնիվ ընտանիքների տոկունության արդյունքն է։ Նա հավելել է, որ նահատակներին գնահատելը համակարգի իշխանությունների մշտական պարտականությունն է։

ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանը՝ Ս. Ծննդյան և Ամանորի նախօրեին, այցելել է իրանահայ նահատակ Ռազմիկ Խաչատուրյանի տուն