Իմամ Խամենեի. Իրանը աշխարհում հեգեմոնական կարգերի գերիշխանությանը դիմակայելու դրոշակակիրն է
https://parstoday.ir/hy/news/iran-i240888-Իմամ_Խամենեի._Իրանը_աշխարհում_հեգեմոնական_կարգերի_գերիշխանությանը_դիմակայելու_դրոշակակիրն_է
Pars Today - Եվրոպայի իսլամական ուսանողական ասոցիացիաների միության տարեկան ժողովին ուղղված ուղերձում Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդը այսօր աշխարհի կարևորագույն կարիքը համարեց արդար ազգային և միջազգային իսլամական կարգերի ստեղծումը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 27, 2025 13:21 Asia/Tehran
  •  Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Խամենեի
    Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Խամենեի

Pars Today - Եվրոպայի իսլամական ուսանողական ասոցիացիաների միության տարեկան ժողովին ուղղված ուղերձում Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդը այսօր աշխարհի կարևորագույն կարիքը համարեց արդար ազգային և միջազգային իսլամական կարգերի ստեղծումը։

Ըստ Pars Today-ի, Եվրոպայի իսլամական ուսանողական ասոցիացիաների միության 59-րդ տարեկան ժողովին ուղղված ուղերձում Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Խամենեին անդրադարձել է ԱՄՆ բանակի և տարածաշրջանում դրա նենգ կցորդի (Իսրայել) ծանր ներխուժման պարտությանը՝ շնորհիվ Իսլամական Իրանի երիտասարդության նախաձեռնողականության, քաջության և զոհաբերության, և ընդգծել է. «Կոռումպացված ու այլասերված բռնակալ տերությունների խառնաշփոթի հիմնական պատճառը միջուկային խնդիրը չէ, այլ Իսլամական Իրանի կողմից աշխարհում անարդար և հեգեմոնական կարգերի գերիշխանության դեմ պայքարի դրոշի բարձրացումը և արդար ազգային ու միջազգային իսլամական կարգերին ձգտումն է»:

Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդի ուղերձի տեքստը հետևյալն է.

«Հանուն Բարեգութ և Ողորմած Աստծո

Սիրելի՛ երիտասարդություն։ Այս տարի ձեր երկիրը, հավատքի, միասնության և ինքնավստահության շնորհիվ, նոր հեղինակություն և կշիռ է ձեռք բերել աշխարհում։ Ամերիկյան բանակի և տարածաշրջանում դրա նենգ կցորդի ծանր ներխուժումը պարտվեց իսլամական Իրանի երիտասարդության նախաձեռնողականության, քաջության և զոհաբերության շնորհիվ։ Ապացուցվեց, որ իրանական ազգը, օգտագործելով իր կարողությունները, հավատքի և արդար գործերի քողի ներքո, և դիմակայելով կոռումպացված և բռնակալ իպմերիալիստական տերություններին, կարող է ոտքի կանգնել և աշխարհին հասցնել իսլամական արժեքների կոչը ավելի բարձր ձայնով, քան երբևէ։

Մի շարք գիտնականների, գեներալների և մեր սիրելի ժողովրդից մի խումբ մարդկանց նահատակության խորը վիշտը չկարողացավ և չի կարողանա կանգնեցնել քաջակորով իրանցի երիտասարդությանը: Այդ նահատակների ընտանիքներն էլ շարժվում են ռահվիրաների շարքում։

Հարցը միջուկային խնդրի կամ նմանատիպ բաների մասին չէ: Խոսքը ներկայիս աշխարհում անարդար հեգեմոնական կարգերի գերիշխանության դեմ դիմակայության, ինչպես նաև արդար իսլամական ազգային և միջազգային կարգերին ձգտելու մասին է: Սա այն մեծ պայքարն է, որի դրոշը բարձրացրել է իսլամական Իրանը և զայրացրել կոռումպացված և այլասերված բռնակալ տերություններին։

Դուք՝ ուսանողներդ, հատկապես արտասահմանում գտնվողներդ, ձեր ուսերին կրում եք այս մեծ պարտականության մի մասը: Հանձնեք ձեր սրտերը Աստծուն, ճանաչեք ձեր կարողությունները և ասոցիացիաները շարժեք այս ուղղությամբ»։