Ադրբեջանը և Ռուսաստանը քննարկել են Սամուր գետի ջրային պաշարների բաշխման հարցը
https://parstoday.ir/hy/news/world-i240898-Ադրբեջանը_և_Ռուսաստանը_քննարկել_են_Սամուր_գետի_ջրային_պաշարների_բաշխման_հարցը
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են Սամուր անդրսահմանային գետի ջրային ռեսուրսների բաշխման հարցերով ադրբեջանա-ռուսական համատեղ հանձնաժողովի 28-րդ նիստի անցկացման մասին։
(last modified 2025-12-27T14:28:30+00:00 )
Դեկտեմբեր 27, 2025 17:58 Asia/Tehran
  • Ադրբեջանը և Ռուսաստանը քննարկել են Սամուր գետի ջրային պաշարների բաշխման հարցը

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են Սամուր անդրսահմանային գետի ջրային ռեսուրսների բաշխման հարցերով ադրբեջանա-ռուսական համատեղ հանձնաժողովի 28-րդ նիստի անցկացման մասին։

Հանձնաժողովը ստեղծվել է Ադրբեջանի և Ռուսաստանի կառավարությունների միջև Սամուր անդրսահմանային գետի ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման և պահպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի հիման վրա։

Հանդիպումը տեղի է ունեցել դեկտեմբերի 26-ին՝ Դաղստանի Յարագ-Կազմալար գյուղում։

Հանդիպումն անցկացվել է հանձնաժողովի ադրբեջանական կողմի համանախագահ, Ադրբեջանի ջրային ռեսուրսների պետական գործակալությանը կից մելիորացիայի տարածաշրջանային ծառայության վարչության պետ Զաքիր Գուլիևի և ռուսական կողմի համանախագահ, Ռուսաստանի ջրային ռեսուրսների դաշնային գործակալության ղեկավարի տեղակալ Վադիմ Նիկոնորովի նախագահությամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև Սամուր գետի ջրային ռեսուրսների բաշխման, մոնիթորինգի իրականացման, Սամուրի հիդրոհանգույցի համատեղ շահագործման և այլ արդիական հարցեր: Սահմանվել են իրականացման ենթակա միջոցառումները և ստորագրվել է ամփոփիչ արձանագրություն: