Մայիս 25, 2024 09:43 Asia/Tehran
  • Հեզբոլլահը հարձակում է իրականացրել Սիոնիստական ռեժիմի դիրքերի վրա

Լիբանանի Հեզբոլլահը հրթիռակոծել է օկուպացված Պաղեստինում Սիոնիստական ռեժիմի դիրքերը։


«Մեհր» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Լիբանանի հարավից Պաղեստինի օկուպացված տարածքների հյուսիսում գտնվող Նաշսին սիոնիստական բնակավայրի ուղղությամբ արձակվել է 20 հրթիռ։
Իսրայելական ԶԼՄ-ները հաղորդել են, որ Դուֆիֆ և Ալ-Մանարա օկուպացված բնակավայրերում հնչել են օդային ազդանշաններ։ 
Իսրայելական բանակը հաստատել է հարձակման մասին լուրերը, նաև հաղորդել վնասների մասին։  Հարձակման ժամանակ իսրայելական բանակի պաշտպանական համակարգն ակտիվացել է, սակայն ԶԼՄ-ները հայտնում են, որ հիթրռները խոցել են սահմանված թիրախները։ 
Հեզբոլլահի մամուլի գրասենյակը հաղորդել է․ «Պաղեստինի ժողվորդին և Դիմադրությանն աջակցելու շրջանակներում, Հեզբոլլահը «Ֆալաք» հրթիռով հարձակում է  իրականացրել Բեյթ Հիլել բազայում տեղակայված Սիոնիստական ռեժիմի 769-րդ բրիգադին կից  Ալ-Սահլ գումարտակի հրամանատարական շտաբի վրա»։
Հայտարարության մեջ ասված է․ «Իլիյիթ օկուպացված շրջանում գտնվող  Սիոնիստական օկուպանտ ռեժիմի 91-րդ դիվիզիայի շտաբը և զինվորների տեղակայման վայրը խոցվել են մի քանի անօդաչու թռչող սարքերի կողմից, զոհեր և վնասներ պատճառելով ռեժիմի բանակին»։

Պիտակ