Հունիս 15, 2024 10:41 Asia/Tehran
  • Խոսքի ազատության սպանություն Իսրայելի պատճառով․ Ֆրանսիայի ոստիկանության բռնությունը իրանցի երաժիշտ Բաշիր Բիազարի նկատմամբ

Պաղեստինամետ գործունեության դեմ շարունակվող ճնշումների շրջանակում, Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է իրանցի երաժիշտ՝ Բաշիր Բիազարին:

Իրանում երաժշտության ականավոր վարպետ և մշակութային գործիչ Բաշիր Բիազարն այս օրերին Պաղեստինի իդեալը հովանավորելու և Գազայում Իսրայելի ցեղասպանության դեմ բողոքելու պատճառով, ձերբակալվել է Ֆրանսիայում։
Ըստ Parstoday-ի, Բիազարը նախկինում եղել է Թեհրանում Իրանի Իսլամական Հանրապետության ռադիո-հեռուստատեսության կազմակերպության երգ-երաժշտության  գրասենյակի տնօրենը:
Հունիսի 4-ին Փարիզում նա ձերբակալվել է ֆրանսիայի ոստիկանության կողմից՝ առանց որևէ բացատրության և հրամանի։
Ձերբակալությունից հետո նրան տեղափոխել են ապօրինի ներգաղթյալների կալանավայր, որը գտնվում է իր բնակավայրից ավելի քան 100 կիլոմետր հեռավորության վրա։
Մինչ օրս Ֆրանսիայի կառավարությունից կամ ոստիկանությունից պաշտոնական հայտարարություն չի եղել Բիազարի դեմ մեղադրանքների վերաբերյալ, և նրանք չեն արձագանքել պարզաբանության բազմաթիվ խնդրանքներին:

Մեծ թվով իրանցի պաշտոնյաներ, այդ թվում՝ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը, այս ձերբակալությունը համարել են միջազգային մարդասիրական օրենքների խախտում և դատապարտել են այդ քայլը։

Ո՞վ է Բաշիր Բիազարը

X սոցիալական ցանցում Բիազարի (Twitter) էջում  տեղադրված է ՄԱԿ-ի նիստում  նրա ելույթի տեսանյութը՝ Իրանի դեմ պատժամիջոցների, Գազայում Իսրայելի գործողությունների և ՄԱԿ-ի պասիվության մասին։
Բիազարն այս գրառման մեջ գրել է՝ Սիոնիստները երբեք այսքան միայնակ, ատելի, պարտված ու նվաստացած չեն եղել։

Նրա ելույթը ՄԱԿ-ում արժանացավ զգալի ծափահարությունների, սակայն զայրացրեց Ֆրանսիայում և արևմտյան այլ երկրներում իսրայելամետ լոբբիստական խմբերին:

Բիազարը ոչ թե քաղաքական ակտիվիստ է, այլ արվեստագետ և մշակութային գործիչ, ով հետաքրքրված է կարևոր հարցերով, այդ թվում՝ Գազայում տիրող իրավիճակով։ Իրանում ծնված և մեծացած Բիազարը անկախ կոմպոզիտոր և կինոռեժիսոր է, ով համաշխարհային հռչակ է ձեռք բերել իր ստեղծագործությունների շնորհիվ:
Իր 20-ամյա գործունեության ընթացքում աշխատել է հիմնականում հասարակական հաստատություններում և կազմակերպություններում։

Բիազարը եղել է նաև «Օֆողե Ջադիդ» )Նոր հորիզոն( արվեստի և մշակույթի ինստիտուտի տնօրենը և Լոնդոնի Իսլամական ուսանողների ասոցիացիայի քարտուղարը: Նա հարգված է Իրանի արվեստի և կինոյի շրջանակներում և ակտիվ ներկայություն ունի սոցիալական ցանցերում, և հազարավոր մարդիկ հետևում են նրան։
Նրա գլխավոր թվիթերյան օգտահաշիվը, որը նա օգտագործում էր 2009 թվականից, 13 տարի անց ջնջվեց  «առանց որևէ բացատրության, նախազգուշացման կամ պատճառի», ինչը նրան դրդեց բացել նոր օգտահաշիվ:

Երեք տարի առաջ Բիազարը մեկնել է Ֆրանսիա, որտեղ իր կինը սովորում էր դոկտորանտուրայի բաժնում։ Նա նաև դասավանդում է համալսարանում, և ըստ ընկերների, ընտանիքի և իրանցի պաշտոնյաների նրանց մնալը Ֆրանսիայում օրինական է եղել:

Այս զույգը երկու երեխա ունի, որոնցից մեկը սովորում է դպրոցում, մյուսը գնում է մանկապարտեզ։ Անցած երեք տարիների ընթացքում նրանք առանց որևէ խնդրի պարբերաբար մեկնել են Իրան։

Բիազարը Ֆրանսիայում գտնվելու ժամանակ զբաղվել է արտադրական աշխատանքով, ինչպես նաև պատրաստել է զեկույց Փարիզում Իրանի դեսպանատան վրա կազմակերպված հակաիրանական խմբերի հարձակման մասին։

Անցյալ տարվա հոկտեմբերին Գազայի դեմ Իսրայելի պատերազմի մեկնարկից ի վեր, նա ակտիվ քարոզարշավ է իրականացրել՝ վերջ դնելու հակամարտությանը, որում, իր կարծիքով, Ֆրանսիայի կառավարությունը մեղսակից է:

Ֆրանսիայի մեղադրանքները Բիազարի դեմ

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը Բիազարին մեղադրել է տարբեր հարցերում, այդ թվում՝ այսպես կոչված, Իրանի համար «քաղաքական քարոզչություն» կատարելու և հակահրեական և հակաամերիկյան քարոզչություն կատարելու մեջ։ Գործողություններ, որոնք Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը համարում է «քաղաքական-կրոնական միջամտություն»։

Այս մեղադրանքների հիման վրա ֆրանսիայի իշխանությունները Բիազարին համարել են «ատելության առանցք և լուրջ սպառնալիք հասարակական կարգի և երկրի գլխավոր շահերի համար» և առաջարկել են նրան վտարել Ֆրանսիայից։


Անհիմն մեղադրանքներ

Բիազարի դեմ Ֆրանսիայի ԱԳՆ-ի մեղադրական եզրակացությունը հիմնված է անհիմն մեղադրանքների վրա և դատապարտվել է վերլուծաբանների, իրանցի պաշտոնյաների, նրա ընտանիքի և ընկերների կողմից:

Որոշ ժամանակ առաջ,  Իրանի ռադիո-հեռուստատեսության կազմակերպության երգ-երաժշտության կենտրոնի նախկին ղեկավար Մոհամմեդ Մեհդի Նարաղյանը Իրանի Mehr լրատվականին տված հարցազրույցում հայտարարեց, որ Իրանի այս քաղաքացու հասցեին մեղադրանքները անհիմն են և լի հակասություններով։

X սոցիալական ցանցում Բիազարի գրառումները պարսկերեն լեզվով են, և ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Ֆրանսիայի ոչ մի քաղաքացի չի հետևել նրան կամ շփվել նրա հետ բովանդակության վերաբերյալ: Նաեւ նրա ոչ մի գրառում չի առնչվում Ֆրանսիայի ներքին գործերին կամ այս երկրի ազգային անվտանգությանը։
Գազա ներխուժման սկզբից ի վեր Բիազարը հարյուրավոր թվիթներ է հրապարակել Պաղեստինի, պաղեստինցիների տառապանքների, Իսրայելի ռեժիմի քննադատության և արևմտյան կառավարությունների անգործության մասին: Ամեն օր այդպես են վարվում նաև ֆրանսիացի և արևմտյան շատ քաղաքացին

Պիտակ