Հունիս 10, 2024 17:40 Asia/Tehran
  • UNRWA. Գազայում ավերածություններն «աննկարագրելի են»

ՄԱԿ-ի Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալությունը (UNRWA) հայտարարել է, որ Գազայում ավերածություններն աննկարագրելի են, և այս գոտու շենքերի կեսն ավերվել է։

ՄԱԿ-ի Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալությունը (UNRWA) երկուշաբթի հայտարարեց.- Տարիներ կպահանջվեն Գազայի հատվածում ավերածությունները հեռացնելու համար, նաև տարիներ կպահանջվեն պատերազմի հետևանքով առաջացած հոգեբանական վնասվածքները վերականգնվելու համար:

ՄԱԿ-ի Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալությունը ընդգծել է. -Պաղեստինցիների այս տառապանքին պետք է վերջ դրվի:

Գազայի հատվածի վրա Սիոնիստական ​​ռեժիմի ագրեսիայի մեկնարկից 248 օր ապարդյուն անցնելով, այս ռեժիմն ավելի ու ավելի է սուզվում իր ներքին ու արտաքին ճգնաժամերի մեջ։

Այս ընթացքում Սիոնիստական ​​ռեժիմն այլ ձեռքբերում չի ունեցել բացի ջարդերից, ավերածություններից, պատերազմական հանցագործություններից, միջազգային օրենքների խախտումներից, օգնության կառուցների ռմբակոծումից և սովից։

Գազայի հատվածում Պաղեստինի առողջապահության նախարարության հայտարարության համաձայն՝ Գազայում Սիոնիստական ​​ռեժիմի ներխուժման սկզբից ի վեր, զոհված պաղեստինցիների թիվը հասել է 37 հազար 124-ի, իսկ վիրավորների թիվը 84 հազար 712-ի։

Պիտակ