Ռաֆահի վերաբերյալ Հաագայի դատարանի վճիռը հերթական պարտությունն է Իսրայելի համար
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանը մայիսի 24-ին կայացրած վճռով Իսրայելին պարտավորեցրել է դադարեցնել Ռաֆահի վրա հարձակումը։
Վճիռն ընունվել է 13 կողմ և 2 դեմ ձայների հարաբերակցությամբ։
Վճռով Իսրայելից պահանջվում է դադարեցնել Ռաֆահի վրա հարձակումները, վերաբացել քաղաքի անցակետը և թույլ տալ մարդասիրական օգնության մուտքը Գազա։
Հաշվի առնելով Գազայում Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների շարունակությունը, անցած շաբաթ ՀԱՀ-ը դիմել էր Արդարադատության միջազգային դատարանին, կոչ անելով Իսրայելին պարտադրել դադարեցնել Ռաֆահի վրա հարձակումները։
Հայցում նշված է, որ Գազայում Իսրայելի գործողությունները ցեղասպանություն են և սպառնում են պաղեստինցիների գոյատևմանը։
Ավելի վաղ նույնպես ՀԱՀ-ը դատարանին հայց էր ներկայացրել Իսրայելի դեմ, ռեժիմին մեղադրելով ցեղասպանություն իրականացնելու մեջ։
Դատարանը հայտարարել է, որ այս վճիռը կենսական նշանակություն ունի Պաղեստինի ժողովրդի գոյատևումն ապահովելու համար:
Արդարադատության միջազգային դատարանի դատավոր Նաուաֆ Սալամն ուրբաթ օրը հայտարարել է, որ Հարավաֆրիկյան Հանրապետությունը դատարանին խնդրել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռաֆահում ռազմական գործողությունների կապակցությամբ։
Նրա խոսքով՝ Ցեղասպանության արգելման կոնվենցիայի համաձայն, Ռաֆահում ցանկացած գործողություն կարող է հանգեցնել քաղաքի մասնակի կամ ամբողջական ոչնչացման, և Իսրայելը պետք է անհապաղ դադարեցնի հարձակումները։
Նա նշել է․ «Մեր տեսանկյունից Ռաֆահում ցանկացած ռազմական գործողություն տարածաշրջանում լիակատար ավերածություններ կառաջացնի»։