Իսրայելի արվեստի շուրջ 1000 գործիչներ իշխանություններից պահանջել են դադարեցնել պատերազմը Գազայում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i235460
Իսրայելի արվեստի շուրջ 1000 գործիչ ստորագրել է խնդրագիր, որով երկրի կառավարությանը կոչ է արվում դադարեցնել պատերազմը Գազայում՝ պատանդների վերադարձի դիմաց, հայտնում է Times of Israel-ը։
(last modified 2025-08-03T14:08:10+00:00 )
Օգոստոս 03, 2025 17:38 Asia/Tehran
  • Իսրայելի արվեստի շուրջ 1000 գործիչներ իշխանություններից պահանջել են դադարեցնել պատերազմը Գազայում

Իսրայելի արվեստի շուրջ 1000 գործիչ ստորագրել է խնդրագիր, որով երկրի կառավարությանը կոչ է արվում դադարեցնել պատերազմը Գազայում՝ պատանդների վերադարձի դիմաց, հայտնում է Times of Israel-ը։

Արվեստի գործիչներն իրենց անհամաձայնությունն են հայտնել «Գազայի հատվածում տեղի ունեցող սարսափելի իրադարձություններին, հատկապես երեխաների և անմեղ մարդկանց սպանություններին, սովին, բնակչության տեղահանմանը և Գազայի քաղաքների անիմաստ ավերմանը»։

Խնդրագիրը որոշում կայացնող անձանց, ինչպես նաև հրամաններ կատարողներին կոչ է անում դադարեցնել այն գործողությունները, որոնք հավասարազոր են «ռազմական հանցագործությունների», և չհրաժարվել մարդասիրական արժեքներից։

Ստորագրողների թվում են Իսրայելում հայտնի երգիչներ Գիդի Գովը և Ռիկի Գալը, բաս կիթառահար Ավիշայ Քոենը և դերասանուհի Կերեն Մորը։