Արդյոք Թրամփն իրագործո՞ւմ է Ռուսաստանի դեմ ուղղված իր սպառնալիքները
https://parstoday.ir/hy/news/world-i235432
Քաղաքական լարվածության և Ռուսաստան-ԱՄՆ փոխադարձ սպառնալիքների ֆոնին, Վաշինգտոնը ձեռնարկել է ռազմական միջոցառումներ, այդ թվում՝ միջուկային սուզանավերի տեղակայումը «համապատասխան» վայրերում։
(last modified 2025-08-03T06:25:32+00:00 )
Օգոստոս 03, 2025 09:55 Asia/Tehran
  • Արդյոք Թրամփն իրագործո՞ւմ է  Ռուսաստանի դեմ ուղղված իր սպառնալիքները

Քաղաքական լարվածության և Ռուսաստան-ԱՄՆ փոխադարձ սպառնալիքների ֆոնին, Վաշինգտոնը ձեռնարկել է ռազմական միջոցառումներ, այդ թվում՝ միջուկային սուզանավերի տեղակայումը «համապատասխան» վայրերում։

Pars Today-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսի 1-ին  հայտարարել է, որ հրամայել է երկու միջուկային սուզանավ տեղակայել «համապատասխան» վայրերում։ Նա ասել է, որ այս որոշման պատճառը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի «սադրիչ» հայտարարությունն է և զգուշացրել, որ եթե այն բառերից վերածվի գործողությունների, Միացյալ Նահանգները պատրաստ կլինի արձագանքել։

Թրամփը 10-օրյա վերջնագիր է տվել Ռուսաստանին
Հուլիսի 29-ին Թրամփը հայտարարեց, որ եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չդադարեցնի Ուկրաինայում պատերազմը, Մոսկվայի նկատմամբ կկիրառվեն նոր պատժամիջոցներ և մաքսատուրքեր։ Նա Ռուսաստանին տվեց 10-օրյա ժամկետ, հավելելով, որ նախազգուշացումը լուրջ է։
Մեկ օր անց, TruthSocial-ում քննադատելով Մեդվեդևին, Թրամփը գրեց. «Դուք պետք է ասեք այս ձախողված նախկին նախագահին, որը դեռ կարծում է, թե նախագահ է, որ զգույշ խոսի»։

Մեդվեդևի ծաղրական պատասխանը և միջուկային սպառնալիքը

Մեդվեդևը ծաղրել է Թրամփին և գրել. «Եթե իմ մի քանի խոսքերն այդպես զայրացրել են Թրամփին, ապա պարզ է, որ Ռուսաստանը ճիշտ ուղու վրա է»։ Այնուհետև նա Թրամփին սպառնացել է «մեռած ձեռքով»՝ Խորհրդային Միության ավտոմատացված միջուկային զենքի կառավարման համակարգով։
Ամերիկացի սենատոր Լինդսի Գրեհեմը Մեդվեդևին կոչ է արել «վերադառնալ խաղաղության սեղանի շուրջ», սակայն վերջինս հեգնանքով է պատասխանել, Գրեհեմին անվանելով «ծեր մարդ» և ասելով. «Բանակցությունների ժամանակը որոշում է ոչ թե Միացյալ Նահանգները, այլ Ռուսաստանը»։

Ռուսաստանի արձագանքը Թրամփի սպառնալիքների նկատմամբ Եվրոպայի նվաստացմանը
Մեդվեդևի արձագանքը, որը, հավանաբար, ուղեկցվում է Կրեմլի կանաչ լույսով, ցույց է տալիս, որ Ռուսաստանը որոշել է չհանձնվել Միացյալ Նահանգների և հատկապես Թրամփի սպառնալիքներին։ Իրականում, ի տարբերություն այն երկրների, որոնք արագորեն զիջում են Վաշինգտոնի պահանջներին, Ռուսաստանն այժմ ընտրել է առճակատման ուղին՝ հենվելով իր ռազմական ուժի և դիվանագիտության վրա։
Որպես օրինակ կարելի է նշել  ԱՄՆ-ԵՄ վերջին համաձայնագիրը։ Անկախ իր դիրքորոշումներից,  Եվրոպան, ի վերջո, տեղի տվեց Թրամփի ճնշմանը։ Մեդվեդևը հայտարարել է, որ դա  նվաստացուցիչ է և եվրոպացիները  հանձնվել են Վաշինգտոնի կամքին։
Ընդհանուր առմամբ, թվում է, թե Թրամփի սպառնալիքների և վերջնագրերի քաղաքականությունը, որը նախկինում արդյունավետ էր, Ռուսաստանի դեպքում չի գործում և ԱՄՆ նախագահի «նրա նետը դիպել է քարին»։