Բողոքի ցույց Թել Ավիվում՝ գերիների վերադարձի պահանջով
Օգոստոս 03, 2025 10:29 Asia/Tehran
Գերիների փոխանակման շուրջ բանակցությունների ձախողումից հետո, շաբաթ երեկոյան օկուպացված տարածքների տասնյակ հազարավոր բնակիչներ հավաքվել են Թել Ավիվի կենտրոնում և պահանջել համաձայնագիր կնքել ՀԱՄԱՍ-ի հետ։
Իսրայելցի գերիների ընտանիքների կազմակերպությունը հայտնել է, որ ցույցին մասնակցել է ավելի քան 60 հազար մարդ՝ պահանջելով անհապաղ համաձայնագիր կնքել գերիներին Գազայի հատվածից վերադարձնելու վերաբերյալ։
Իսրայելի կառավարությունը շարունակում է մերժել հրադադարի և գերիների փոխանակման վերաբերյալ Դիմադրության պայմանները, իսկ գերների ընտանիքները շեշտում են, որ պատերազմի շարունակությունը պատանդների կյանքը ավելի մեծ վտանգի է ենթարկել, քան երբևէ։