Իրանի բանակի գլխավոր հրամանատար. Մենք թշնամու սպառնալիքը չենք համարում ավարտված
-
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի գլխավոր հրամանատար՝ գեներալ-մայոր Ամիր Հաթամի
Pars Today - Իրանի Իսլամական Հանրապետության բանակի գլխավոր հրամանատարը հայտարարելով որ սիոնիստական ռեժիմը գիտակցել է, որ ռազմավարական սխալ է թույլ տվել, ասաց. «Մենք թշնամու սպառնալիքը չենք համարում ավարտված»։
ԻԻՀ բանակի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Ամիր Հաթամին կիրակի օրը բանակի ցամաքային ուժերի հրամանատարների և բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է. «Սիոնիստական ռեժիմը երդվյալ թշնամի է, և մենք 12-օրյա պարտադրյալ պատերազմի ընթացքում, տեսանք նրա որոշ հանցագործությունները և վայրագությունները Իրանի ժողովրդի դեմ»։ Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ հղում անելով IRNA-ին, Ամիր Հաթամին ասել է. «Չնայած որոշակի վնասներ կրելուն, աստվածային շնորհքով և մարտիկների քաջությամբ, ինչպես նաև ժողովրդի ներկայության ու դիմադրության շնորհիվ մենք հաղթեցինք այս անհավասար դիմադրության և բախման մեջ, և թշնամուն լուրջ վնասներ հասցնելով՝ թույլ չտվեցինք նրանք հասնեն իրենց նպատակներին»։
Գեներալ-մայոր Հաթամին ընդգծեց. «Իսլամական ռեժիմի հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հզորությունը դեռևս անվնաս է և պատրաստ է գործողության: Ճիշտ այնպես, ինչպես մենք շարունակեցինք մեր հարձակումները մինչև թշնամուն հրադադարի պարտադրման վերջին պահը: Իհարկե, մենք կշարունակենք մեր ուղին ավելի վճռականորեն, քան նախկինում՝ պաշտպանական արդյունաբերության, գիտության ու տեխնոլոգիաների հետ կապված և բոլոր այլ ոլորտներում»:
Իրանի բանակի գլխավոր հրամանատարը նշեց. «ԻԻՀ դեմ լինելը համաշխարհային կայսերապաշտության նկատմամբ պայմանավորված է կրոնական և հայրենասիրական կապերով և դեպի գիտելիքների գագաթներ Իրանի քայլերով։ Այսօր, փառք Աստծո, բոլոր զինված ուժերը և բանակի չորս ստորաբաժանումները, գիտության և տեխնոլոգիայի գագաթնակետին ավելի արագ շարժվելով, ավելի վճռականորեն քան անցյալում՝ կշարունակեն ընթանալ մարտունակության բարելավման և բազմակողմանի պաշտպանության պատրաստվածության ուղով»։
Անդրադառնալով հեղափոխության առաջնորդի այն հայտարարություններին, որ «մենք պետք է մեկ տոկոս սպառնալիքը համարենք հարյուր տոկոս սպառնալիք», գեներալ-մայոր Հաթամին ընդգծեց. «Թշնամուն չպետք է թերագնահատել, և նրա սպառնալիքը չպետք է համարել ավարտված»։
Նա հավելեց. «Թշնամին, իսլամական համակարգին վնաս հասցնելու պատրանքով, օրակարգում ուներ տարբեր դավադրություններ, բայց իսլամական Իրանի ժողովուրդը, արտակարգ միասնությամբ և համաձայնությամբ, նրանց ուժեղ հարված հասցրեց, և ժողովրդի, զինված ուժերի և գործողությունների դաշտում գտնվող պաշտոնյաների միջև վճռականությունը, համախմբվածությունն ու համերաշխությունը անհավատալի էին թշնամիների և շատ դիտորդների համար և մեծ ու հույս ներշնչող շարժումները՝ ինչպիսիք էին «Զայրույթի և հաղթանակի ուրբաթները» և նահատակների շքեղ հուղարկավորությունները, մեծ ու էպիկական ազգի կամքի ու համերաշխության օրինակներ էին, որը սիրելի Իմամ Խամենեիի իմաստուն ու քաջարի ղեկավարությամբ էլ ավելի ուժեղ ու հզոր քան երբևէ՝ պաշտպանեց երկրի տարածքային ամբողջականությունն ու անկախությունը և սիոնիստական ռեժիմը, տեսնելով իրանական ազգի հրաշալի դիմակայության փառքը, հասկացավ, որ ռազմավարական սխալ է թույլ տվել։