Սովն իսրայելցի օկուպանտների գործողությունների ուղղակի հետևանքն է
https://parstoday.ir/hy/news/west_asia-i235370
Գազայի «Ալ-Աղսայի» նահատակների հիվանդանոցի խոսնակը հայտարարել է, որ Գազա մտնող օգնության քանակը կաթիլ է կարիքների օվկիանոսում՝ ընդգծելով. «Սովն իսրայելցի օկուպանտների գործողությունների ուղղակի հետևանքն է»։
(last modified 2025-08-01T07:21:04+00:00 )
Օգոստոս 01, 2025 10:51 Asia/Tehran
  • Սովն իսրայելցի օկուպանտների գործողությունների ուղղակի հետևանքն է

Գազայի «Ալ-Աղսայի» նահատակների հիվանդանոցի խոսնակը հայտարարել է, որ Գազա մտնող օգնության քանակը կաթիլ է կարիքների օվկիանոսում՝ ընդգծելով. «Սովն իսրայելցի օկուպանտների գործողությունների ուղղակի հետևանքն է»։

Սիոնիստական ռեժիմը սովը որպես զենք է օգտագործում Գազայի ժողովրդի դեմ,  մի իրավիճակում, երբ միջազգային և մարդու իրավունքների կազմակերպությունները դա համարում են միջազգային իրավունքի ակնհայտ խախտում, ռազմական հանցագործություն և մարդկության դեմ ուղղված հանցագործություն։

Իսրայելի ռեժիմի կողմից Գազայի շրջափակումը խստացնելուց հետո հազարավոր մարդիկ ունեն  սննդի, ջրի և դեղորայքի լուրջ պակաս, իսկ մահվան եզրին գտնվող թերսնված երեխաների և ընտանիքների պատկերները համաշխարհային քննադատության ալիք են առաջացրել։

Գազայի հիվանդանոցները կորցրել են վիրավորներին և հիվանդներին բուժելու իրենց կարողությունը՝ սարքավորումների և դեղորայքի պակասի պատճառով, իսկ հարյուր հազարավոր մարդիկ վտարվել են իրենց տներից և ապրում են ճամբարներում՝ ծայրահեղ վատ պայմաններում։

Գազայի «Ալ-Աղսա» նահատակների հիվանդանոցի խոսնակ Խալիլ ադ-Դաքրանը նշել է, որ թերսնուցումից տառապող մարդիկ տեղափոխվում են հիվանդանոցներ՝ հավելելով. «Գազայի հիվանդանոցներում առկա է սարքավորումների և բժշկական պարագաների լուրջ պակաս»։

Նա նաև հայտարարել է, որ հումանիտար օգնությունը Գազա է հասնում անապահով միջանցքներով՝ հավելելով. «Ավազակները գողանում են Գազայի հատված ուղարկված օգնությունը»։

ՄԱԿ-ի փոխխոսնակ Ֆարհան Հաղը նույնպես մերժել է Իսրայելի ռեժիմի պնդումները, թե Գազայի բնակիչներին օգնության ավտոշարասյուների երթուղիներն անվտանգ են՝ ասելով. «Օգնության աշխատակիցները շարունակում են բախվել ուշացումների, որոնց հետևանքով վարորդների, օգնության աշխատակիցների և մարդկանց կյանքը վտանգվում է»։

ՄԱԿ-ի Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալության (UNRWA) մամուլի խորհրդատու Ադնան Աբու Հասնան հայտարարել է, որ  ամեն օր մարդասիրական օգնություն տեղափոխող հարյուրավոր բեռնատարներ պետք է մտնեն Գազայի հատված՝ հավելելով. «Իսրայելի ռեժիմը պետք է ապահովի անվտանգ երթուղիներ այդ օգնության բեռնատարների անցման համար»։

Գերմանական լրատվամիջոցների, մշակույթի և արվեստի ավելի քան 200 ականավոր գործիչներ կոչ են արել երկրի կառավարությանը դադարեցնել զենքի արտահանումը Իսրայել։

Նրանք կոչ են արել կասեցնել ԵՄ և Իսրայելի ռեժիմի միջև կնքված համագործակցության համաձայնագիրը։

Սլովենիայի կառավարությունը հայտարարել է, որ որպես մայրցամաքային Եվրոպայի երկրների թվում  առաջին եվրոպական երկիր՝ պատարստվում է արգելել զենքի ներմուծումը, արտահանումը և փոխանցումը Իսրայելից։

Պարենի համաշխարհային ծրագիրը հայտարարել է, որ Գազայի վերաբերյալ նոր ինտեգրված պարենային անվտանգության դասակարգման (IPC) զեկույցը նախազգուշացում չէ, այլ «անհետաձգելի գործողությունների կոչ»։

Զելույցում նշվում է, որ հուլիսի առաջին կեսին թերսնման ծավալն աճել է։

 «Ապրիլից մինչև հուլիսի կեսերը ավելի քան 20 հազար  երեխա հոսպիտալացվել է սուր թերսնման պատճառով։ Նրանցից ավելի քան 3 հազարը ծանր թերսնված են եղել»,-ասված է  զեկույցում։

Գազան ամբողջությամբ  շրջափակելուվ և սննդի, ջրի ու դեղորայքի հասանելիությունը խիստ սահմանափակելով՝ սիոնիստական ռեժիմի առաջնորդները փորձում են մոլորեցնող քայլով կոտրել պաղեստինյան ժողովրդի դիմադրությունը և ստիպել նրանց հանձնվել։ Սիոնիստական ռեժիմը, պլանավորված կերծով սով ստեղծելով, նպատակ ունի նվազագույնի հասցնել պաղեստինյան բնակչության թիվը կամ ստիպել  գաղթել։

Վերջին ամիսներին Գազայի իրավիճակը ցույց են տալիս, որ այս տարածաշրջանի ժողովուրդը շարունակում է կանգնել պաղեստինյան Դիմադրության խմբերի կողքին՝ պաշտպանելով իր օրինական իրավունքները, և Սիոնիստական ռեժիմի անմարդկային գործողությունները որևէ ազդեցություն չեն ունեցել պաղեստինցիների վճռականության վրա։