ԱՄՆ դաշնային դատավորը չեղարկել է Թրամփի սահմանած արգելքը
https://parstoday.ir/hy/news/world-i250500-ԱՄՆ_դաշնային_դատավորը_չեղարկել_է_Թրամփի_սահմանած_արգելքը
ԱՄՆ դաշնային դատավորը չեղարկել է Թրամփի սահմանած արգելքը, որով CNN, MSNBC և Politico երեք խոշոր լրատվամիջոցների լրագրողներին արգելվում էր մուտք գործել Սպիտակ տուն։
(last modified 2026-09-24T07:57:40+00:00 )
Սեպտեմբեր 24, 2026 11:17 Asia/Tehran
  • ԱՄՆ դաշնային դատավորը չեղարկել է Թրամփի սահմանած արգելքը

ԱՄՆ դաշնային դատավորը չեղարկել է Թրամփի սահմանած արգելքը, որով CNN, MSNBC և Politico երեք խոշոր լրատվամիջոցների լրագրողներին արգելվում էր մուտք գործել Սպիտակ տուն։

Ինչպես հաղորդում է Mehr գործակալությունը՝ հղում անելով Al Nashra-ին՝ դաշնային դատավորը չեղարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած արգելքը, որով CNN, MSNBC և Politico երեք խոշոր լրատվամիջոցների լրագրողներին արգելվում էր մուտք գործել Սպիտակ տուն։

Դատավորը հինգշաբթի օրը կարգադրել է վերականգնել CNN-ի, MSNBC-ի և Politico-ի լրագրողների մուտքը Սպիտակ տուն։

Նա հայտարարել է, որ երեք լրատվամիջոցների նկատմամբ սահմանված արգելքը, ամենայն հավանականությամբ, հակասում է Սահմանադրությանը։

Այս որոշումը Թրամփի համար խոշոր պարտություն է համարվում ԶԼՄ-ների հետ նրա կարևորագույն հակամարտություններից մեկում։

Որոշումը կայացրել է ԱՄՆ շրջանային դատարանի դատավոր Թիմ Քելլին՝ այն հայցի շրջանակում, որը լրատվական կազմակերպությունները ներկայացրել էին Թրամփի՝ սեպտեմբերի 18-ին հայտարարված արգելքի դեմ։

Ավելի վաղ, ԱՄՆ նախագահն սոցիալական ցանցերից մեկի իր էջում  պնդել էր, որ այս երեք լրատվամիջոցներին չպետք է թույլատրվի մշտապես հորինված և կեղծ նյութեր գրել կամ հաղորդել։ ԱՄՆ արդարադատության նախարարության փաստաբանները նույնպես փորձել էին արգելքը հիմնավորել ազգային անվտանգության նկատառումներով։

Լրատվամիջոցների և Թրամփի միջև լարվածությունը սկսվել էր անցյալ շաբաթ, երբ Թրամփը խոչընդոտեց CNN-ի, MSNBC-ի և Politico-ի լրագրողների մուտքը Սպիտակ տան տարածք։ Երեք լրատվամիջոցները երկուշաբթի հայտարարել էին, որ իրենց մուտքի իրավունքը վերականգնելու համար հայց կներկայացնեն դատարան։

Այն բանից հետո, երբ կառավարությունն արգելեց CNN-ի մուտքը Սպիտակ տուն, մի շարք խոշոր հեռուստաընկերություններ, այդ թվում՝ Fox News-ը, CBS-ը, ABC-ն և NBC-ն, , պայմանավորվել էին դադարեցնել ԱՄՆ նախագահի հետ կապված միջոցառումների համատեղ լուսաբանումը։