Թաքեր Կարլսոն․ Թրամփին զգուշացրել էի Իրանի դեմ պատերազմի մասին
Ամերիկացի հայտնի մեկնաբանը հայտարարել է, որ զգուշացրել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Իրանի դեմ նրա ագրեսիվ և անհիմն պատերազմի մասին։
Հղում անելով IRNA-ին Pars Today-ը հաղորդում է, ԱՄՆ-ի պահպանողական հայտնի մեդիադեմք Թաքեր Կարլսոնը հարցազրույցի ընթացքում ասել է, որ ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ ագրեսիվ և անհիմն պատերազմի սկսվելուց մի քանի օր առաջ Սպիտակ տան Օվալաձև սենյակում Թրամփի հետ դեմ առ դեմ հանդիպման ժամանակ նրան զգուշացրել է Իրանի դեմ պատերազմի մեջ ԱՄՆ-ի ներգրավվելու հետևանքների մասին։
Կարլսոնը նշել է․ «Թրամփին ասացի, որ Իրանի հետ պատերազմը որևէ կապ չունի այդ երկրի միջուկային ծրագրի հետ, և Թել Ավիվը սեփական նպատակներն է հետապնդում այս պատերազմը սկսելու համար»։
Նա ընդգծել է, որ այս հարցերը Թրամփի հետ քննարկել է անմիջականորեն և անձամբ հայտնել նրան իր տեսակետը։
Կարլսոնը շարունակել է․ «Այս խոսքերը լսելուց հետո Թրամփն ինձ ասաց․ «Այո՛, դու ճիշտ ես, բայց ի վերջո մենք բոլորս մահանալու ենք, այնպես որ դա կարևոր չէ»»։