Իրանցի սահմանապահ է նահատակվել Միրջավեհ սահմանային շրջանում զինված հանցագործների հետ բախման ժամանակ
https://parstoday.ir/hy/news/iran-i215760-Իրանցի_սահմանապահ_է_նահատակվել_Միրջավեհ_սահմանային_շրջանում_զինված_հանցագործների_հետ_բախման_ժամանակ
Սիստան եւ Բելուջիստան նահանգի Միրջավեհ սահմանամերձ շրջանում նահատակվել է ԻԻՀ ոստիկանական ուժերի սահմանապահը։
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Մարտ 25, 2024 14:41 Asia/Tehran
  • Իրանցի սահմանապահ է նահատակվել Միրջավեհ սահմանային շրջանում զինված հանցագործների հետ բախման ժամանակ

Սիստան եւ Բելուջիստան նահանգի Միրջավեհ սահմանամերձ շրջանում նահատակվել է ԻԻՀ ոստիկանական ուժերի սահմանապահը։

Իրանցի սահմանապահ՝ Մոհամմեդ Մեհդի Նեջաթինիան նահատակվել է Միրջավեհ սահմանային գոտում զինված հանցագործների հետ բախման ժամանակ ։

Օրեր առաջ (ուրբաթ, մարտի 15-ին) Սիստան և Բելուջիստան նահանգի ոստիկանապետ գեներալ Դուսթալի Ջալիլյանը հայտարարեց այս նահանգի Սարավան քաղաքում զինված հանցագործների հետ բախման ժամանակ իրավապահ ուժերի մի աշխատակցի նահատակության մասին։

Այս բախման ընթացքում նահատակվել է իրանցի մեկ ոստիկան, ևս երկուսը վիրավորվել են։

Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո ԱՄՆ-ի, Սիոնիստական ​​օկուպացիոն ռեժիմի և նրանց տարածաշրջանային դաշնակիցների կողմից Իրանի Իսլամական Հանրապետությանը տապալելու նպատակով տարաբնույթ գործողություններ են իրականացվել:

Վերջին տարիներին, ԱՄՆ-ի պատժամիջոցների առավելագույն ճնշման ձախողմամբ, ձևավորվեց Իրանի դեմ անվտանգության առավելագույն ճնշումը, և այդ տեղաշարժերում լայն համագործակցություն է ծավալվում Սիոնիստական ​​ռեժիմի, ԱՄՆ-ի և Անգլիայի միջև: