Պակիստանի զարգացման նախարար. Իրանը կենսական ռեսուրս է էներգետիկ ճգնաժամը նվազեցնելու համար
Անդրադառնալով Իրանի էներգետիկ կարողություններին, Պակիստանի զարգացման և պլանավորման նախարարը հայտարարել է, որ ԻԻՀ կենսական ռեսուրս է այդ երկրի էներգետիկ ճգնաժամը նվազեցնելու համար։
Պակիստանում Իրանի դեսպան Ռեզա Ամիրի Մողադամի հետ հանդիպման ժամանակ, Էհսան Էղբալն անդրադարձել է երկու երկրների համագործակցության ոլորտներին, այդ թվում՝ էներգետիկ համագործակցությանը և ԻԻՀ նախագահի Իսլամաբադ առաջիկա այցին։
Անդրադառնալով երկու երկրների պատմական հարաբերություններին և 900 կմ ընդհանուր ցամաքային և ծովային սահմանի միջոցով առևտրային հաղորդակցության ամրապնդմանը, Էղբալն ընդգծել է արդյունավետ ճանապարհային և երկաթուղային ուղիների կառուցման անհրաժեշտությունը, ինչը կնապստի երկկողմ առևտրի ծավալի բազմապատկմանը։
Նա ողջունել է Իսլամաբադ-Թեհրան-Ստամբուլ «Էկո» երկաթուղու վերականգնման որոշումը և առաջարկել տարբեր ոլորտներում օգտագործել Իրանի հնարավորությունները։
Ընդգծելով Իրանի և Պակիստանի միջև առևտրի ծավալը մեծացնելու հարցում Չաբահար, Գվադար և Կարաչի նավահանգիստների ռազմավարական նշանակությունը, Պակիստանում Իրանի դեսպանը հայտարարել է Չաբահար նավահանգիստը երկաթուղային ցանցին միացնելու և Ռուսաստանին ու Կենտրոնական Ասիայի երկրներին կապելու Իրանի ծրագրի մասին:
Չնայած ԱՄՆ-ի նախազգուշացումներին, Պակիստանը հայտարարել է, որ ունի Իրանի գազի կարիքը։