Աշխաբադում տեղի է ունեցել Իրանի և Թուրքմենստանի ԱԳ նախարարների հանդիպումը
Իրանի և Թուրքմենստանի արտգործնախարարները հանդիպել և քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի գլխավորած պատվիրակությունը չորեքշաբթի երեկոյան ժամանել է Աշխաբադ՝ հանդիպելու և բանակցելու Թուրքմենստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Աշխաբադում նրան դիմավորել են այդ երկրի պաշտոնյաները։
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն այսօր (հինգշաբթի) Աշխաբադում հանդիպել է Թուրքմենստանի արտգործնախարար Ռաշիդ Մերեդովի հետ։ Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, հատկապես տնտեսության և առևտրի, տարանցման, էներգետիկայի և ահաբեկչության դեմ պայքարի հետ կապված հարցեր:
Ամիր Աբդոլլահյանը հանդիպել է նաև Թուրքմենստանի ազգային առաջնորդ և ժողովրդական նպատակահարմարության խորհրդի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմոհամեդովի և այդ երկրի նախագահ Սերդար Բերդիմոհամեդովի հետ և քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
Վերջին երկուսուկես տարում Իրանի և Թուրքմենստանի միջև փոխգործակցության ընդլայնման արդյունքում երկու երկրների տնտեսական փոխանակումները աճել են։ Իրանի և Թուրքմենստանի իշխանությունները վճռական են իրենց համագործակցության մակարդակը բարձրացնելու հարցում։