Իրանի ԶՈՒ ԳՇ հայտարարությունը՝ Իրանի Իսլամական Հանրապետության օրվան ընդառաջ
ԻԻՀ ԶՈՒ գլխավոր շտաբը հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության օրն Իրանի պատմության կարևոր և վճռորոշ պահերից մեկն է և հենվում է հեղափոխական, հեռատես, հավատացյալ, հպարտ ժողովրդի վրա։
1979թ․ իսլամական հեղափոխության հաղթանակից հետո երկրում անցկացվեց հանրաքվե և ձայների 98 տոկոսով ապրիլի 12-ը հայտարարվեց Իսլամական Հանրապետության հիմնադրման մասին։
Իրանի օրացույցում ապրիլի 12 –ը նշվում է որպես Իսլամական Հանրապետության օր։
ԻԻՀ ԶՈՒ գլխավոր շտաբը հայտարարել է, որ այս օրը խորհրդանշում է իմամ Խոմեյնիի գլխավորությամբ սեփական ճակատագիրը որոշելու և իսլամական Իրանի նկատմամբ օտարերկրյա ցանկացած գերակայությունից հրաժարվելու ազգի կամքը, որի արդյունքում ստեղծվեց Իրանի Իսլամական Հանրապետությունը՝ հիմնված հզոր և ժողովրդավարական կրոնական համակարգի վրա։
Հայտարարության մեջ ասվում է, որ Իրանի Իսլամական Հանրապետության համակարգը Իսլամական հեղափոխության, կրոնագետների ու ժողովրդի դարավոր պայքարի արդյունքն է, որն ընդգծում է քաղաքական անկախությունն ու ազատությունը՝ հիմնված կրոնական ժողովրդավարության և առաջնորդության վրա։