Թավրիզի 7 պատմական տները, որոնք պետք է տեսնել Իրան այցելելիս
https://parstoday.ir/hy/news/iran-i215950-Թավրիզի_7_պատմական_տները_որոնք_պետք_է_տեսնել_Իրան_այցելելիս
Թավրիզ քաղաքի հին կառույցների թվում կա 800 պատմական տուն, ինչի շնորհիվ այս քաղաքը վերածվել է Իրանի պատմության ու հին քաղաքակրթության պատուհանի։
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Մարտ 30, 2024 06:58 Asia/Tehran
  • Թավրիզի 7 պատմական տները,  որոնք պետք է տեսնել Իրան այցելելիս

Թավրիզ քաղաքի հին կառույցների թվում կա 800 պատմական տուն, ինչի շնորհիվ այս քաղաքը վերածվել է Իրանի պատմության ու հին քաղաքակրթության պատուհանի։

Թավրիզի պատմական տներն իրենց գեղեցկությամբ հիշարժան կդարձնեն  շրջագայությունն  այս պատմական քաղաքում։ 
Ներկայացնում ենք Թավրիզի պատմական տներից մի քանիսը։ 

Հարիրիի տուն 

Հարիրի տունը կառուցվել է Ղաջարների ժամանակաշրջանում։ Տան արտաքին տեսքը իրանական իսկական արվեստի դրսևորում է։ Ներսում կան  շատ գեղեցիկ և ինքնատիպ նկարներ, որոնք ներշնչված են Ղուրանում ներկայացված Յուսուֆի ու Զուլեյխայի պատմությունից և Իրանի այլ դիցաբանական թեմաներից:

Սահմանադրության տուն 

Թավրիզի Սահմանադությանտունը քաղաքի կարևորագույն պատմական տներից է, որը կարևոր դեր է խաղացել Ղաջարների պատմության ընթացքում։ Տունը նախկինում եղել է ականավոր մարդկանց հավաքատեղին, ինչպիսիք են Սաթար Խանը, Բաղեր Խանը և այլն։

Օրդուբադի պատմական տուն 

Թավրիզի Օրդուբադի պատմական տունը ձեզ կտանի Երկրորդ համաշխարհային պատմության ժամանակաշրջան։ Տունը կառուցվել է  Մոսեյ բեյ  անունով բժշկի կողմից և ի տարբերություն այն ժամանակվա աղյուսով և կավե շինությունների,  կառուցված է քարի և աղյուսի համադրությամբ։ Շինությունը սկզբում զբաղեցրել է 1600 քմ տարածք։ Օրդուբադի տան ճարտարապետությունը խիստ տարբերվում է այս նահանգի մյուս տներից և ունի պատմական մեծ արժեք։

Հեյդարզադեի պատմական տունը

 Հեյդարզադեի տունը կառուցվել է 130 տարի առաջ։ Այն իրենից ներկայացնում է ղաջարական շրջանի ամենագեղեցիկ ճարտարապետական կառույցներից մեկը։ Տան սրահներն ամբողջ երկարությամբ զարդարված են  գունավոր պատուհաններով։ Այսօր Հեյդարզադեի պատմական տունը օգտագործվում է նաև որպես պատմական իրերի ցուցադրության վայր։

Վարպետ Շահրիարի տուն- թանգարան 

Այս  տուն-թանգարանի թավրիզցի նշանավոր բանաստեղծ Շահրիարի նստավայրն է։ Այն այսօր  համարվում է Թավրիզի ամենահայտնի պատմական տներից և պոեզիայի ու գրականության սիրահարների սիրելի վայրերից մեկը:  

Փարվին Էթեսամիի տունը 

Իրանցի ամենահայտնի կին բանաստեղծ Փարվին Էթեսամիի տունը գտնվում է Թավրիզում։ Փարվին Էթեսամին, որի իսկական անունը  Ռոխշանդե  էր, այս տանն ապրել է մինչև 7 տարեկան։ Նա մահացել է 1941 թվականին՝ տիֆից։

Բալուրչյանի տունը

Այս տունն ուշ զաջարական շրջանի գործերից է, և գրավում է յուրաքանչյուր դիտողի ուշադրությունը հարւոտս փորագրություններով։ Հիմնական շենքը գտնվում է հյուսիսային մասում և դեպի հարավ ունի սյունապատ գավիթ։