Հարևան երկրների հետ Իրանի առևտրաշրջանառությունը աճել է
Իրանի մաքսային տեսչության գլխավոր տնօրենն ասել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության առևտրաշրջանառությունը հարևան 15 երկրների հետ անցյալ տարի աճել է 1,35 տոկոսով՝ հասնելով 60 միլիարդ 773 միլիոն դոլարի։
Ըստ Մոհամմադ Ռեզվանիֆարի, Իրանը նշված ժամանակահատվածում 28 միլիարդ 288 միլիոն դոլարի ապրանք է արտահանել հարևան 15 երկրներ։
Իրանի էկոնոմիկայի փոխնախարարն ասել է, որ անցյալ տարի աճել են Իրանի արտահանումները հարևան երկրներ, այդ թվում՝ Արաբական Միացյալ Էմիրություններ, Պակիստան, Աֆղանստան, Օման, Ռուսաստան, Ղազախստան և Բահրեյն։
Հարևան երկրներից ապրանքների ներմուծման վերաբերյալ Ռեզվանիֆարը նաև ասաց, որ արժեքային առումով ներկրումները նվազել են Պակիստանից, Ղազախստանից, Քուվեյթից և Բահրեյնից, իսկ աճել են Արաբական Միացյալ Էմիրություններից, Թուրքիայից, Ռուսաստանից, Օմանից, Իրաքից, Քաթարից, Ադրբեջանից, Հայաստանից, Աֆղանստանից, Թուրքմենստանից։
Հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնումը բոլոր ոլորտներում, հատկապես տնտեսական, Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթությունն է, և այս համատեքստում երկկողմ համագործակցության ընդլայնման ուղիների որոնումը եղել է Իրանի և հարեւան երկրների իշխանությունների ուշադրության կենտրոնում։