Իսրայելին ջախջախիչ պատասխան տալու Իրանի սցենարները
https://parstoday.ir/hy/news/iran-i216150-Իսրայելին_ջախջախիչ_պատասխան_տալու_Իրանի_սցենարները
Սիրիայում Իրանի դեսպանատան վրա սիոնիստական ռեժիմի ​​հարձակման հետևանքով ամերիկյան Foreign Policy ամսագիրը «Իրանի ջախջախիչ պատասխանի սցենարները» վերտառությամբ հոդվածում գրել է․
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 03, 2024 13:10 Asia/Tehran
  • Իսրայելին ջախջախիչ պատասխան տալու Իրանի սցենարները

Սիրիայում Իրանի դեսպանատան վրա սիոնիստական ռեժիմի ​​հարձակման հետևանքով ամերիկյան Foreign Policy ամսագիրը «Իրանի ջախջախիչ պատասխանի սցենարները» վերտառությամբ հոդվածում գրել է․

 «Իրանի նախկին վարքագծի վրա հիմնված այն տարբերակների ցանկը կարող է ներառել  Իրանի այնպիսի հակազդեցությունն ու փոխադարձ գործողությունները,  ինչպիսիք են Իսրայելի դեմ ուղիղ հրթիռային հարձակումը կամ անուղղակի գործողությունները, ինչպիսիք են Իրանի հարձակումը Իրաքում Սիոնիստական ​​ռեժիմի հետախուզական ծառայություններին կից վայրերի վրա կամ տարածաշրջանում դիմադրության ճակատի կողմից այս ռեժիմի վրա ավելի լայնամասշտաբ ու հաճախակի հարձակումները»:

Ամերիկյան այս պարբերականի համաձայն, մեկ այլ հեռանկար այն է, որ Իրանը Սիրիայում և Իրաքում իր վստահված զինված խմբավորումներին կանաչ լույս կտա այդ երկրներում ԱՄՆ-ի ռազմական օբյեկտների և զինվորականների վրա հարձակվելու համար:

Այս առնչությամբ Կալիֆորնիայի համալսարանի Մերձավոր Արևելքի հարցերով փորձագետ Դալիա Դասա Քայեն ասել է. «Դիվանագիտական ​​հիմնարկները համարվում են պաշտպանված ազգային և ինքնիշխան վայրեր: Դիվանագիտական ​​վայրի վրա հարձակվելը նման է տվյալ երկրի հողի վրա հարձակմանը... Սա մի գործոն է, որը թերևս կարող է խաղը փոխել»:

Նա նաև հավելել է. «Կասկած չկա, որ իրանական կողմը ուժեղ արձագանք կցուցաբերի այս հարձակմանը..., բայց թե ինչ տեսքով կլինի այդ արձագանքը, այս պահին պարզ չէ»: