ԻԻՀ ԱԳՆ-ն բոլոր ազատախոհներին հրավիրել է մասնակցել ուրբաթ օրը կայանալիք ցույցերին
https://parstoday.ir/hy/news/iran-i216192-ԻԻՀ_ԱԳՆ_ն_բոլոր_ազատախոհներին_հրավիրել_է_մասնակցել_ուրբաթ_օրը_կայանալիք_ցույցերին
Pars Today կայքի հայերեն բաժնի հաղորդմամբ՝ ԻԻՀ ԱԳՆ-ն Ղոդսի համաշխարհային օրվան ընդառաջ բոլոր իսլամական երկրներին ու մուսուլման ժողովուրդներին, կառավարություններին ու ազգերին, ազատություն փնտրողներին կոչ է արել միասնաբար ու համերաշխորեն պայքարել Իսրայել  քաղցկեղային ուռուցքի դեմ, որը խաթարում է տարածաշրջանային և միջազգային կայունությունն ու անվտանգությունը։ 
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Ապրիլ 04, 2024 13:19 Asia/Tehran
  • ԻԻՀ ԱԳՆ-ն բոլոր ազատախոհներին հրավիրել է մասնակցել ուրբաթ օրը կայանալիք ցույցերին

Pars Today կայքի հայերեն բաժնի հաղորդմամբ՝ ԻԻՀ ԱԳՆ-ն Ղոդսի համաշխարհային օրվան ընդառաջ բոլոր իսլամական երկրներին ու մուսուլման ժողովուրդներին, կառավարություններին ու ազգերին, ազատություն փնտրողներին կոչ է արել միասնաբար ու համերաշխորեն պայքարել Իսրայել  քաղցկեղային ուռուցքի դեմ, որը խաթարում է տարածաշրջանային և միջազգային կայունությունն ու անվտանգությունը։ 

ԻԻՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ ասվում է. «ԻԻՀ հիմնադիր իմամ Խոմեյնու կողմից Ղոդսի համաշխարհային օրվա անվանակոչման շնորհիվ,  Պաղեստինի գործը և Սուրբ Երուսաղեմի ազատության համար պայքարը դարձել են ամբողջ աշխարհում օկուպացիայի, ճնշումների, սպանությունների դեմ  պայքարի խպորհրդանիշ։ 
Գազայի վերջին վեց ամիսների պատերազմի ընթացքում, Պաղեստինի ճնշված ժողովրդի վիճակն այսօր մեծ ողբերգության է վերածվել մարդկության համար։

Ռամադան սրբազան ամսվա վերջին ուրբաթ օրը Իրանի  Իսլամական Հանրապետության մեծ հիմնադիր լուսահոգի Իմամ Խոմեյնիի  նախաձեռնությամբ հռչակվել  է Ղոդսի միջազգային օր,  որպեսզի աշխարհի մուսուլմանները կարողանան իրենց ատելությունն արտահայտել Սիոնիստական ​​ռեժիմի  թշնամական գործողությունների և ռասիստական ​​քաղաքականության նկատմամբ:

Իսրայելի Սիոնիստական ռեժիմը շարունակում է իր սարսափելի հանցագործությունները։ Ռեժիմն այս ընթացքում սպանել է մոտ 40 հազար պաղեստինցի նորածինների, երեխաների և անմեղ տղամարդկանց ու կանանց՝ հետևելով այրված երկրի և Գազայի հատվածի լիակատար ոչնչացման քաղաքականությանը։ Ռեժիմի բանակն ավերում է պաղեստինցիների տները, օկուպացված տարածքների ենթակառուցվածքները, հիվանդանոցները, դպրոցները, մզկիթները և եկեղեցիները ու սովամահ անում պաղեստինցիներին։    
Ալ-Աղսա մզկիթի՝ որպես աշխարհի մուսուլմանների առաջին ղիբլայի անարգումը հատկապես ռամադան սուրբ ամսվա ընթացքում, մզկիթում  հավատացյալների ու ուխտավորների ծեծի ենթարկելը, պաղեստինցի կանանց ու բանտարկյալների հանդեպ անհարգալից վերաբերմունքը ոչ միայն Գազայի հատվածն այլև ամբողջ Պաղեստինը բաց բանտից վերածել է մարդկային սպանդանոցի։ 

Այսօր Պաղեստինի քաջ ժողովրդի և տարածաշրջանում Դիմադրության ճակատի մարտնչող ու խիզախ ուժերի համբերության ու դիմադրության ուժը խորտակել են բռնազավթիչ ռեժիմի անպարտելիության  միֆը և ամբողջ աշխարհում ատելություն առաջացրել ռեժիմի ու նրա գլխավոր աջակից ԱՄՆ-ի նկատմամբ։ Իսկ այս բռնազավթիչ ռեժիմի պարտությունը հաստատ է։ 
Քաղաքական և քարոզչական գործիքներն ու համաշխարհային սիոնիզմն ու տարածաշրջանի զգոն ազգերի արթնացած և ազատատենչ ժողովուրդների դիմադրությունը կապելով  Իրանի հետ, չեն կարող կանխել ռեժիմի պարտությունը»։