Իրանի Սիստան և Բալուչեստան նահանգում ահաբեկչական հարձակման մանրամասները
Իրանի Սիստան և Բալուչեստան նահանգի իրավապահ մարմինների ղեկավարի տեղակալ Ալիռեզա Մարհամաթին հայտարարել է, որ «Ջեյշ ալ-Ադլ» ահաբեկչական խմբավորումը, որը Իրանում հայտնի է «Ջեյշ Ալ Զոլմ» անունով, երեկ գիշեր հարձակվել է նահանգի Ռասկ և Չաբահար քաղաքներում գտնվող երկու ռազմական շտաբների վրա։Նա նշել է, որ իրավապահները ոչնչացրել են 16 ահաբեկչի։
Parstoday-ի հայերեն բաժնի հաղորդմամբ՝ ԻՀՊԿ ցամաքային զորքերի հրամանատար Մոհամմադ Փաքփուրը հայտարարել է, որ սպանված ահաբեկիչների թիվը կարող է հասնել 18 մարդու։ Այս ահաբեկչության ժամանակ նահատակվել են Իրանի անվտանգության 11 աշխատակիցներ
Ներկայումս Չաբահարում և Ռասկում անվտանգության իրավիճակը նորմալ է։
Թաքֆիրական և սալաֆիական գաղափարներով «Ջեյշ ալ-Ադլ» ահաբեկչական խմբավորումը Սիրիայում ահաբեկչական և թաքֆիրական խմբավորումների աջակիցներից է։
Այս ահաբեկչական խմբավորումը, որի պատկանելությունը Սիոնիստական ռեժիմին բազմիցս հիշատակվել է անվտանգության զեկույցներում, մինչ այժմ պատասխանատվություն է ստանձնել Իրանի հարավ-արևելքում գտնվող Սիստան և Բալուչեիստան նահանգում մի քանի ահաբեկչությունների, այդ թվում՝ Զահեդանի ահաբեկչության համար: