Իրանի տարբեր քաղաքներում մեկնարկում են Ղոդսի միջազգային օրվան նվիրված երթերը
https://parstoday.ir/hy/news/iran-i216218-Իրանի_տարբեր_քաղաքներում_մեկնարկում_են_Ղոդսի_միջազգային_օրվան_նվիրված_երթերը
Ռամադան ամսվա վերջին ուրբաթ օրը նշվող Ղոդսի միջազգային օրը կազմակերպվող երթերին իր ներկայությամբ, Իրանի ժողովուրդն իր աջակցությունն է հայտնում Պաղեստինի ժողովրդին։
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Ապրիլ 05, 2024 08:30 Asia/Tehran
  • Իրանի տարբեր քաղաքներում մեկնարկում են Ղոդսի միջազգային օրվան նվիրված երթերը

Ռամադան ամսվա վերջին ուրբաթ օրը նշվող Ղոդսի միջազգային օրը կազմակերպվող երթերին իր ներկայությամբ, Իրանի ժողովուրդն իր աջակցությունն է հայտնում Պաղեստինի ժողովրդին։

«Մեհր»  գործակալության փոխանցմամբ՝ Ղոդսի համաշխարհային օրը Պաղեստինի ճնշված ժողովրդին ու պաղեստինցի մարտիկների արդար պայքարին համերաշխություն հայտնելու օրն է։

Այս օրն ԻԻՀ հիմնադիր իմամ Խոմեյնու հավերժ հիշատակի օրն  է, աշխարհի ազատ ժողովուրդների զարթոնքի օրը և ճնշված պաղեստինցիներին աջակցելու համար իսլամական ումմայի միասնության ու համերաշխության խորհրդանիշը։

Այս տարի Ղոդսի միջազգային օրը նշվում է մի իրավիճակում, երբ տեղի է ունեցել «Ալ Աղսայի փոթորիկ» գործողությունը,  Գազայում Իսրայելի հարձակումների հետևանքով նահատավել է 33 հազար պաղեստինցի, իսկ աշխարհի տարբեր երկրների քաղաքացիները դատապարտում են Սիոնիստական ռեժիմի ոճրագործություններն ու Սիրիայում Իրանի հյուպատոսարանի վրա հարձակումը, որի հետևանքով նահատակվեցին իրանցի 7 ռազմական խորհրդականներ։

Իրանի շնորհիվ, Երուսաղեմի և Պաղեստինի հարցը դարձել է համաշխարհային խնդիր և իսլամ աշխարհի ամենակարևոր մտահոգությունը։ Այսօր աշխարհի համար պարզ է, որ Իսրայելը ճնշում է պաղեստինցիներին։ Իսկ Ղոդսի միջազգային օրվա երթերին Իրանի ու աշխարհի այլ երկրների ժողովուրդների մասնակցությունը ոգևորել է Պաղեստինի ժողովրդին ու զայրացրել սիոնիստներին ու նրանց աջակիցներին։

Այսօր, ինչպես նախորդ տարիներին, Իրանի ժողովուրդն իմամ Խոմեյնու պատմական կոչով ու ԻԻՀ առաջնորդի հորդորով, հերթական անգամ մասնակցում է Ղոդսի միջազգային օրվա երթին, դատապարտելով իսրայելցիների բարբարոսությունը և աջակցություն հայտնելով Պաղեստինի ճնշված ժողովրդին։

Ներկայացնում ենք Իրանի տարբեր շրջաններում  Ղոդսի միաջզգային օրվա երթերի մասին վերջին լուրերը։

Արևելյան Ատրպատական

 

Թավրիզի բնակիչների մասնակցությամբ մեկնարկել է Ղոդսի միջազգային օրվա երթը, որը կավարտվի ուրբաթօրյա աղոթքի վայրում։

Սպահանում, ինչպես Իրանի մյուս քաղաքներում, մեկնարկել է Ղոդսի համաշխարհային օրվա երթը։

Սեմնան

Սեմնան նահանգի  հեռավոր շրջաններում Ղոդսի համաշխարհային օրվա երթի երթուղիներ տանող փողոցներն աստիճանաբար լցվում են մարդկանցով, իսկ երթի մեկնարկի վայրում տեղադրվում են վրաններ ու տարբեր ծառայություններ մատուցող կետեր։ 

Այս տարի, երթի մեկնարկից առաջ, մարդիկ սկսել են վանկարկել կարգախոսներ, դատապարտելով Իրսայելի ոճրագործություններն ինչպես նաև Իրաքում Իրանի դեսպանատան վրա Իսրայելի հարձակումը, որի հետևանքով նահատակվեցին Ռազի Մուսավին, Զահեդին և նրանց զինակիցները։

Երթի մեկնարկի վայրում տեղադրվել է նաև վրան, որտեղ երեխաների դեմքերին նկարում են Պաղեստինի դրոշը, բաժանվում են Իրանի դրոշներն ինչպես նաև բրյոշուրներ, որոնց վրա գրված է «Մահ Իսրայելին» և «Մահ ԱՄՆ-ին»։