Իրանի երեք ուժերի ղեկավարների ներկայությունը Ղոդսի օրվա երթին
https://parstoday.ir/hy/news/iran-i216240-Իրանի_երեք_ուժերի_ղեկավարների_ներկայությունը_Ղոդսի_օրվա_երթին
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն այսօր (ուրբաթ) ներկա գտնվելով Ղոդսի համաշխարհային օրվա երթին, ասել է. «Ղոդսի օրվա երթին ժողովրդի ներկայությունը նշանավորում է Սիոնիստական ​​ռեժիմի ոչնչացումը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 05, 2024 14:09 Asia/Tehran
  • Իրանի երեք ուժերի ղեկավարների ներկայությունը Ղոդսի օրվա երթին

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն այսօր (ուրբաթ) ներկա գտնվելով Ղոդսի համաշխարհային օրվա երթին, ասել է. «Ղոդսի օրվա երթին ժողովրդի ներկայությունը նշանավորում է Սիոնիստական ​​ռեժիմի ոչնչացումը»:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռաիսին այսօր ուրբաթ մասնակցել է Ղոդսի համաշխարհային օրվա երթին և ի պատասխան այն հարցին, որ այսօր մենք ականատես ենք Ղոդսի ամենատարբեր օրերից մեկին, և ի՞նչ հետևանքներ կունենա այս ներկայությունը, Նա ասել է. «Այսպես պատահեց, որ ԻՀՊԿ-ի Ղոդս ուժերի  գեներալները նահատակվեն Ալի էմիրապետի նահատակության օրը և հուղարկավորվեն Ղոդսի օրը, որը հատուկ իրավիճակ է ստեղծել»:

Իրանի նախագահը նաև նշելով որ Իմամ Խոմեյնին անկեղծորեն Ռամադան ամսվա վերջին ուրբաթ օրը ներկայացրել է որպես Սուրբ օր և ասաց. «Այսօր մենք տեսնում ենք մի սերունդ, որը ներկա է փողոցներում։ Նրանք մի սերունդ են, որը ոչ իմամինեն տեսել, և ոչ էլ հեղափոխության առաջին օրերը, բայց նրանք եկել են այստեղ՝ դատապարտելու Սիոնիստական ​​ռեժիմի 75 տարվա հանցագործությունները և, տա Աստված, դա լինի Պաղեստինի ժողովրդի և մուսուլմանների վերջնական հաղթանակը»:

Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը,  այսօր ուրբաթ, մասնակցելով Ղոդսի համաշխարհային օրվա երթին, մատնանշելով որ աշխարհի համար օրեցօր ավելանում է Պաղեստինի խնդրի, մարդու իրավունքների և իսլամական ումմայի ճակատի միասնության կարևորությունը, հավելեց. «Իրանի ժողովրդի և աշխարհի տարբեր ծայրերից եկած մարդկանց ներկայությունը Ղոդսի համաշխարհային օրվա երթին ցույց տվեց, որ այս տարվա Ղոդսի օրը տարբերվում է նախորդ տարիներից»։

Իրանի Իսլամական Հանրապետության դատական ​​իշխանության ղեկավար Հոջաթ-ոլ-Էսլամ Մոհսենի Աժեին այսօր՝ ուրբաթ, ներկա լինելով ծոմ պահող ժողովրդի կողքին Ղոդսի միջազգային օրվա կապակացությամբ Թեհրանի շքեղ երթին ասաց. «Գազայում սիոնիստների նողկալի հանցագործությունները և տարածաշրջանում նրանց խելագար գործողությունները հուսահատությունից ու անօգնականությունից են, և այս տխրահռչակ ռեժիմն անցկացնում է իր վերջին օրերը»: