Ռայիսի․ Աշխարհը Սիոնիստական ռեժիմի կործանման ականատեսն է լինելու
ԻԻՀ նախագահը մի ուղերձով շնորհակալություն է հայտնել Իրանի ժողովրդին՝ Ղոդսի միջազգային օրվա երթին ակտիվ մասնակցության համար և նշել․ «Աշխարհը Սիոնիստական ռեժիմի կործանման ականատեսն է լինելու»։
ԻԻՀ հիմնադիր իմամ Խոմեյնու նախաձեռնությամբ, ռամադան սուրբ ամսվա վերջին ուրբաթ օրը նշվում է Ղոդսի միջազգային օրը։
Ուրբաթ օրն Իրանի ավելի քան 2 հազար քաղաքներում ու գյուղերում կայացել են Ղոդսի միջազգային օրվա երթերը։
Իրանի հեռուստատեսության հաղորդմամբ՝ այդ կապակցությամբ հղած ուղերձում, ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին նշել է, որ երթերին Իրանի ժողովրդի էպիկական ներկայությունը հստակ ուղերձ էր համաշխարհային իմպերիալիզմին այն մասին, որ ճնշումը, օկուպացիան, ագրեսիան ու սպանությունը դատապարտված են ձախողման:
Ռայիսին նշել է․ «Պաղեստինիցների խիզախության շնորհիվ, այսօր բոլորն են հասկացել, որ սիոնիզմի ստեղծած «պալատի» հիմքերն ավելի թույլ են, քան սարդոստայնը»։
ԻԻՀ նախագահը նշել է․ «Անկասկած, այս համընդհանուր շարժումը արդյունք է տալու և աշխարհն Աստծո ազնիվ խոստման կատարման և Սիոնիստական ռեժիմի կործանման ականատեսն է լինելու»։