Իրանի 15 միջուկային ձեռքբերումների գրանցումը բժշկական ոլորտում
https://parstoday.ir/hy/news/iran-i216392-Իրանի_15_միջուկային_ձեռքբերումների_գրանցումը_բժշկական_ոլորտում
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը հայտարարել է բժշկության եւ ռադիոդեղագործության ոլորտում 15 նոր ձեռքբերումների գրանցման մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 09, 2024 08:26 Asia/Tehran
  • Իրանի 15 միջուկային ձեռքբերումների գրանցումը բժշկական ոլորտում

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը հայտարարել է բժշկության եւ ռադիոդեղագործության ոլորտում 15 նոր ձեռքբերումների գրանցման մասին։

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին, ընդգծելով, որ Իրանում արտադրվող ռադիոդեղամիջոցները բուժական բնույթ ունեն, և բուժում են քաղցկեղային ուռուցքները, այդ թվում՝ շագանակագեղձի քաղցկեղը, ասել է, որ երեք հիվանդանոցներում վերքերի խնամքի կլինիկայի բացմամբ, մեկնարկել է  սառը պլազմայի գործունեությունը, որը կարող է ապահովել մինչև 50 կենտրոնների։
Անդրադառնալով վերքերի բուժման համար օգտագործվող պլազմային ռեակտիվ համակարգի գործարկմանը՝ Էսլամին հավելեց, որ բոլոր ոլորտներում միջուկային գիտելիքի զարգացմամամբ ու առաջնընթացով, ակնհայտ դարձավ դրա ազդեցությունը մարդկանց կյանքի և իսլամական Իրանի հեղինակության վրա։
Նշելով, որ միջուկային ոլորտում 159 գիտական ​​և արդյունաբերական ձեռքբերումներ են ներկայացվել, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն ասել է, որ լավ միջոցներ են ձեռնարկվել հետազոտական ​​ենթակառուցվածքների զարգացման և Իրանի միջուկային արդյունաբերության առևտրայնացման արագացման ուղղությամբ, ինչը մեծ ազդեցություն կունենա առողջապահության, պարենային անվտանգության և բնապահպանության ոլորներում։
Իրանի Իսլամական Հանրապետությունը պրոտոնային և ածխածնային թերապիայի և ճառագայթման կենտրոնների կառուցմամբ աշխարհում յոթերորդ առաջատար երկիրն է։