ԻԻՀ մեծարգո Առաջնորդ․ Գազայի հարցն իսլամ աշխարհի գերխնդիրն է
https://parstoday.ir/hy/news/iran-i216458-ԻԻՀ_մեծարգո_Առաջնորդ_Գազայի_հարցն_իսլամ_աշխարհի_գերխնդիրն_է
ԻԻՀ գeրաշնորհ առաջնորդը նշել է, որ Գազայի հարցն իսլամ աշխարհի գերխնդիրն է և բոլորը պետք է պատասխանատվություն ստանձնեն այդ կապակցությամբ։ 
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 10, 2024 13:22 Asia/Tehran
  • ԻԻՀ մեծարգո Առաջնորդ․ Գազայի հարցն իսլամ աշխարհի գերխնդիրն է

ԻԻՀ գeրաշնորհ առաջնորդը նշել է, որ Գազայի հարցն իսլամ աշխարհի գերխնդիրն է և բոլորը պետք է պատասխանատվություն ստանձնեն այդ կապակցությամբ։ 

Առաջնորդի մամուլի գրասենյակի փոխանցմամբ՝ չորեքշաբթի օրը նշվող Ֆեթրի տոնի կապակցությամբ, այաթոլլահ Խամենեին հանդիպել է համակարգի պաշտոնյաների, իսլամական երկրների դեսպանների և հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչների հետ։ 
Հանդիպմանն առաջնորդն ասել է, որ Գազայի հարցը չի կարելի անտեսել, քանի որ այն իսլամ աշխարհի գերխնդիրն է և բոլորը պետք է այդ կապակցությամբ պատասխանատվություն զգան։
Նա նշել է․ «Ազգերի, նույնիսկ ոչ մուսուլման ազգերի սրտերը Պաղեստինի և Գազայի ճնշված ժողովրդի հետ են, ինչի վկայությունն են Աֆրիկայում, Ասիայում, Եվրոպայում և նույնիսկ հենց ԱՄՆ-ում սիոնիստների հանցագործությունները դատապարտող աննախադեպ բողոքի ցույցերը»։ 
Երախտագիտություն հայտնելով Ղոդսի համաշխարհային օրվա երթին իրանցիների մասնակցության և շնորհավորելով Ֆեթրի տոնի կապակցությամբ, առաջնորդն Իրանի ժողովրդին ու բոլոր մուոսուլամաններին երջանկություն և օրհնությամբ լի կյհանք է մաղթել։  
Նա ասել է․ «Այս տարի Ղոդսի օրվա երթը վերածվեց քաղաքական և միջազգային զարմանալի շարժման և հասարակական ընդվզման, հաշվի առնելով մասնակիցների՝ նախորդ տարիներից ավելի մեծ թիվը»։  
Առաջնորդի խոսքով, այն փաստը, որ չնայած համաշխարհային ԶԼՄ-ների  նկատմամբ սիոնիստների վերահսկողությանը, Պաղեստինի հարցը հայտնվեց ժողովուրդների ուշադրության կենտրոնում, վկայում է  այն մասին, որ իսլամական աշխարհում տեղի են ունենում նոր զարգացումներ։ 
Անդրադառնալով այն ցավալի փաստին, որ որոշ իսլամական երկրներ աջակցում են Սիոնսիտական ռեժիմին՝ պաղեստինցի կանանց ու երեխաների սպանության հարցում, առաջնորդն ասել է․ «Այս օգնություններով և Սիոնիստական ռեժիմի թույլ օղակների ուժեղացմամբ, այդ երկրները դավաճանում են իսլամական ումմային և վնասում իրեք իրենց»։  
Նշելով, որ Իրանն իսլամական երկերներին կոչ է անում խզել քաղաքական և տնտեսական հարաբերությունները Սիոնիստական ռեժիմի հետ, այաթոլլահ Խամենեին հավելել է․ «Այդ երկրներից նվազագույն ակնկալիքն այն է, որ ժամանակավորապես  խզեն  հարաբերությունները Սիոնիստական ռեժիմի հետ և չօգնեն ռեժիմին, քանի դեռ վերջինս շարունակում է իր հանցագործությունները»։