Իրանի արտաքին գործերի նախարարություն են կանչվել՝ Թեհրանում Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանները
(last modified Sun, 14 Apr 2024 15:12:28 GMT )
Ապրիլ 14, 2024 18:42 Asia/Tehran
  • Իրանի արտաքին գործերի նախարարություն են կանչվել՝ Թեհրանում Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանները

Իրանի արտաքին գործերի նախարարություն են կանչվել՝ Թեհրանում Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանները:

Բրիտանացի, ֆրանսիացի և գերմանացի որոշ պաշտոնյաների անպատասխանատու դիրքորոշումները կապված Իրանի Իսլամական Հանրապետության պատասխանի վերաբերյալ, ինչ վերաբերում է Իրանի քաղաքացիների և շահերի դեմ Սիոնիստական ​​ռեժիմի անօրինական գործողությունների շարքին, որոնցից ամենավերջինը Սիրիայի մայրաքաղաքում Իրանի հյուպատոսության շենքի վրա հարձակումն էր՝ Թեհրանում  Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպաններ՝ Սայմոն Շերկլիֆը, Նիկոլա Ռեշը և Հանս Օդո Մոցելն առանձին կանչվել են Իրանի արտաքին գործերի նախարարություն։

Իրանի ԱԳՆ Արևմտյան Եվրոպայի գլխավոր տնօրեն Մաջիդ Նիլի Ահմադաբադին, անդրադառնալով Սիոնիստական ​​ռեժիմի հակամարդկային գործողությունների և միջազգային օրենքների ու չափանիշների խախտումներիին, որոնք հանգեցրել են Դամասկոսում Իրանի հյուպատոսության շենքի վրա հարձակմանը և մի խումբ իրանցի ռազմական խորհրդականների և սիրիացի խաղաղ բնակիչների նահատակությանը, ասել է. «Այսօր առավոտյան ԻԻՀ զինված ուժերի գործողությունը Սիոնիստական ​​ռեժիմի ռազմաբազանների դեմ կատարվել է ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածով նախատեսված ինքնապաշտպանության հատուկ իրավունքի իրացման շրջանակում և ի պատասխան Սիոնիստական ​​ռեժիմի կողմից իրականացված մի շարք հանցագործությունների, հատկապես իրանցի դիվանագետների շենքի վրա վերջերս կատարված հարձակման»:

Իրանի ԱԳՆ պաշտոնյան հավելել է, որ ԻԻՀ կրկին ընդգծելով իր հավատարմությունը միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի սկզբունքներին, վճռական է հստակորեն պաշտպանելու իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և ազգային շահերը ցանկացած անօրինական ուժի կիրառումի դիմաց։ 

Քննադատելով եվրոպական երեք երկրների երկակի մոտեցումը՝ կապված Իսրայելի ռեժիմի օդային հարձակմանն ընդդեմ Իրանի դիվանագիտական ​​օբյեկտների վրա և նրանց կողմից ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն Իսլամական Հանրապետության օրինական իրավունքի իրացման դատապարտումը, Իրանի ԱԳՆ Արևմտյան Եվրոպայի գլխավոր տնօրենն ասաց. «ԻԻՀ ցույց է տվել որ իր կառուցողական և արդյունավետ գործողություններով, միշտ ձգտել է կանխել լարվածության աճը հնարավոր կարողությունների կիրառմամբ,  այդուհանդերձ, եթե Սիոնիստական ​​ռեժիմի արկածախնդրությունները շարունակվեն՝  Իրանն իր օրինական շահերը պաշտպանելու համար, հզորությամբ կպաշտպանի իր ժողովրդի ինքնիշխանությունը, անվտանգությունը և խաղաղությունը ցանկացած ագրեսիվ ռազմական գործողություններից և ուժի կիրառումից»։

Եվրոպական երեք երկրների՝ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանները  ասել են, որ այդ մասին հնարավորինս արագ կփոխանցեն իրենց կառավարություններին։