Իրանական 1403թ առաջին ամսում Իրանի երկաթուղային արտահանման ծավալներն աճել են 10 անգամ
https://parstoday.ir/hy/news/iran-i216788-Իրանական_1403թ_առաջին_ամսում_Իրանի_երկաթուղային_արտահանման_ծավալներն_աճել_են_10_անգամ
Իրանական 1403 թ առաջին ամսում Իրանից երկաթուղու միջոցով արտահանման ծավալը հասել է ավելի քան 5 միլիոն տոննայի, ինչը 10 անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ծավալը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 18, 2024 06:43 Asia/Tehran
  • Իրանական 1403թ առաջին ամսում  Իրանի երկաթուղային արտահանման ծավալներն աճել են 10 անգամ

Իրանական 1403 թ առաջին ամսում Իրանից երկաթուղու միջոցով արտահանման ծավալը հասել է ավելի քան 5 միլիոն տոննայի, ինչը 10 անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ծավալը։

Բեռների մեծ մասը, այդ թվում՝ երկաթե ձուլակտորներ, մետաղալար, քարի աղ և մակարոնեղեն, բեռնվել է Ափրինի լոգիստիկ կենտրոնից (չոր նավահանգիստ) և արտահանվել Թուրքիա։

Ապրինի չոր երկաթուղային նավահանգստում մաքսատան աշխատանքում առկա խնդիրների վերացմանը զուգահեռ, ակնկալվում է, որ միաջզգային երկաթուղային փոխադրումների ծավալը,  ներառյալ՝ արտահանումը, ներմուծումը և տարանցումը, կմեծանա։

Թեհրանի երկաթուղիների գլխավոր վարչությունն ունի ուղիղ երկաթուղային կապով երեք մաքսակետ։ Արևմտյան և Շահրիարի մաքսատները միացված են ազգային երկաթուղային ցանցին Նիքփասանդ կայարանի միջոցով, իսկ Ափրինի չոր նավահանգստի մաքսատունը՝ Ափրին կայարանով։